News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Իսրայելը վերականգնում է Գազայի հատվածում անցակետերի աշխատանքը, որոնք փակվել էին 4 օր առաջ՝ ի պատասխան պաղեստինյան հրթիռակոծության, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով անկլավի իշխանություններին:

Իսրայելի Պաշտպանության նախարարությունը «Էրեզ» եւ «Քերեմ-Շալոմ» հսկիչ անցակետերի բացումը պատճառաբանել է սահմանին լարվածության թուլացմամբ:

«Իսրայելական կողմը մեզ հայտնել է, որ կիրակի բացում է «Էրեզ» եւ «Քերեմ-Շալոմ» հսկիչ անցակետերը նորմալ ռեժիմով աշխատելու համար»,- հայտնել է Գազայի հատվածի քաղաքացիական գործերով կոմիտեն:

«Քերեմ-Շալոմ» անցումն օգտագործվում է կոմերցիոն եւ հումանիտար բեռների տեղափոխման համար, «Էրեզը»՝ մարդկանց անցման համար: Իսրայելցիներն այն փակել էին չորեքշաբթի՝ ի պատասխան հրթիռի, որը Բեեր-Շեւե խոշոր քաղաքում բնակելի շենքի վրա էր ընկել:

Գազայի հատվածում իշխող ՀԱՄԱՍ շարժումը միջոցներ էր ձեռնարկել ագրեսիվ ակցիաները զսպելու համար:

Դեռեւս որոշում չի ընդունվել Կատարի միջոցներով գնված վառելանյութի մատակարարումը Գազայի հատված վերականգնելու մասին եւ կքննարկվի մի քանի օրից, հայտնել են Իսրայելի պաշտպանության նախարարությունից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ