News
Լրահոս
News
Երեքշաբթի
Նոյեմբեր 20
Տեսնել լրահոսը

Հոկտեմբերի 21-ին՝ Հայաստանի համայնքներում տեղի ունեցող ընտրությունների օրը, Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն աշխատում է վաղ առավոտից։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Ստեղծված է աշխատանքային խումբ, որն իրականացնում է անկախ մշտադիտարկում:

Գործում է նաեւ թեժ գիծը, որով քաղաքացիներին տրամադրվում է իրավական խորհրդատվություն, իսկ անհրաժեշտության դեպքում իրականացվում է արագ արձագանքում:

Առանձին ուսումնասիրության են ենթարկվում զանգվածային լրատվության միջոցների հրապարակումները։

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 եւ (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ»,-- գրել է նա:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են անցկացվելու Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի թվով 49 համայնքներում, որոնցից 24-ում ընտրությունները հերթական են, իսկ 25-ում՝ արտահերթ: Նշված համայնքներից 42-ում կայանալու են միայն համայնքի ղեկավարի, 6 համայնքում` միայն ավագանու անդամի, եւ մեկ համայնքում միաժամանակ անցկացվելու են համայնքի ղեկավարի եւ ավագանու անդամի ընտրություններ:

Մասնավորապես քաղաքապետեր կընտրեն Հանրապետության 3 մարզկենտրոններում՝ Հրազդան, Արմավիր եւ Կապան, ինչպես նաեւ հոգեւոր կենտրոն Էջմիածնում։

 

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լկտի սուտ է՝ՀՀԿ–ի հետ չենք բանակցել. Էդմոն Մարուքյանի արձագանքը՝ Վահրամ Բաղդասարյանին
Իսկ Վահրամ Բաղդասարյանը թող իր մասին մտածի, Վահրամ Բաղդասարյանը դեռ պետք է պատասխան տա Վանաձորում սեփականաշնորհած եւ քանդած հիմնարկների համար...
6 ամսվա ընթացքում 3 անգամ մտքափոխվեցին. նման ձեւով ընդդիմություն չեն ձեւավորում. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՅԴ-ի մասին
Երեք փողոցներում՝ Աբովյան, Ամիրյան, Նալբանդյան, մտքափող կանգնած էին՝փողոցի ծայրերում, ասում էին՝ իջնելն է ճիշտ, թե բարձրանալը, միանան թե չմիանան։ Հենց որ ակտիվանում էր իշխանությունը, կամաց իջնում էր...
Երկրի պաշտպանության հարցերում պետք է համախմբված լինենք. Վիգեն Սարգսյան
Ե՛վ որպես պաշտպանության նախկին նախարար, եւ՛ որպես քաղաքացի միշտ պատրաստ եմ կանգնելու մեր բանակի կողքին եւ շարքում...
Կարող եմ շատ լավ աշխատել և՛ գործադիրում, և՛ օրենսդիրում. Թանդիլյանը՝ «առանց ավելորդ համեստության»
Մանե Թանդիլյանը պատրաստ է հետագայում աշխատել թե գործադիրում, թե օրենսդիրում երկու աշխատանքն էլ, կարծում է, կարող է անել շատ լավ…
«Լուսավոր Հայաստանը» հրապարակել է իր համամասնական ցուցակը. 157 թեկնածու
Ստորեւ ներկայացնում ենք ցուցակը, որը գլխավորում է կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը...
Անցած ամիսները խորը անհանգստություն են առաջացնում. Վիգեն Սարգսյան
Մենք այնպիսի տարածաշրջանում եւ ժամանակահատվածում ենք ապրում, որ յուրաքանչյուր սխալ կարող է ճակատագրական դառնալ...
Partner news