News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Կանադան Թուրքիայում մահացած լրագրող Ջամալ Հաշքաջիի մահվան մասին Սաուդյան Արաբիայի հայտարարություններն անհետեւողական եւ ոչ արժանահավատ է համարում, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով երկրի ԱԳՆ հայտարարությունը:

«Այս պահին ներկայացված պարզաբանումներին չեն բավականացնում հետեւողականությունը եւ արժանահավատությունը»,- նշված է Կանադայի ԱԳ նախարար Խրիստիա Ֆրիլանդի հայտարարության մեջ:

Կառավարությունից նաեւ հայտարարել են, որ դատապարտում են Հաշքաջիի սպանությունը եւ կոչ են արել միջադեպի մանրամասն քննություն անցկացնել:

«Նրանք, ովքեր սպանության պատասխանատուն են, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- նշված է հայտարարության մեջ:

Ավելի վաղ Հաշքաջիի մահվան հետ կապված իր մտահոգությունն էր հայտնել Եվրամիությունը՝ նշելով 1963 թվականի Հյուպատոսական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի խախտումը:

Հիշեցնենք, որ նշված գործի շրջանակում ձերբակալվել է 18 մարդ: Նրանք բոլորը Սաուդյան Արաբիայի հպատակներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ