News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Օրերս Դիլիջանում կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքի դեպք է արձանագրվել. հասարակական վայրում հրազենով կրակել են բակի շան վրա, հաղորդում է Econews.am-ը:

Ըստ կենդանասերների ահազանգի՝ կրակողը եղել է ՀՀ ոստիկանության ծառայող: Այս դեպքի առընչությամբ ՀՀ ոստիկանությունը ներկայացրել է պարզաբանում. «Հրապարակման հիման վրա ոստիկանության Դիլիջանի բաժնում ստեղծված նյութերով պարզվել է շան ուղղությամբ կրակողը ոչ թե ոստիկանության ծառայող է, այլ Դիլիջանի քաղաքապետարանի աշխատակից։ Ըստ նրա բացատրության՝ իրեն պատկանող ողորկափող որսորդական հրացանից կրակել է փողոցում դրված աղբարկղին, արդյունքում վնասել է աղբարկղի մոտ գտնվող շանը։ Պատահարին առնչվող մյուս հանգամանքները պարզվում են»:

«Դինգո թիմի» ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ կենդանու վիճակը դրական է. «Մենք դեպքից մեկ օր անց գնացինք նրան բժշկի բերելու, սակայն նա արդեն շատ լավ էր, ուտում էր, խմում էր: Բարեբախտաբար փամփուշտը ծակել և դուրս էր եկել: Անհրաժեշտ ներարկումները արվեցին, նա զննվեց և մնաց իր տանը՝ ավելնորդ սթրեսից խուսափելու համար, քանի որ նա արդեն իսկ բավականին լուրջ սրթեսի մեջ էր ու անգամ մեր կամավորներին թույլ չէր տալիս իրեն զննել, ինչի համար ստիպված էինք նրան կապել»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ահազանգ. Դիլիջանում ոստիկանը կրակել է շան վրա (ֆոտո)

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Երևանում 25-ամյա վարորդը «Hyundai»-ով վրաերթի է ենթարկել հետիոտնին, որը տեղում մահացել է
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ...
Երևանում «Էվոկաբանկ»-ի հաճախորդը իր տղայի և ընկերոջ հետ ծեծի է ենթարկել բանկի մասնաճյուղի կառավարչին և աշխատակցին
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 16։45-ի սահմաններում նշված մասնաճյուղի դիմաց...
Աքորի գյուղում չգործող պահեստ է այրվել
Ապրիլի 19-ին, ժամը 01:54-ին Լոռու մարզային փրկարարական վարչության…
Գայի պողոտայում «Օպելը» բախվել է մայթեզրին և գլխիվայր շրջվել. կան վիրավորներ
Ապրիլի 19-ին, ժամը 02:20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն…
Սալջարդ, ճակատի ուռած հատված, քերծվածքներ. Սամվելի խոշտանգման հետևում իշխանությունն է. Վարազդատ Հարությունյան
Սամվել Վարդանյանի խոշտանգումը տեղի է ունեցել իշխանությունների…
Բացահայտվել է ընդհանուր ավելի քան 13 կգ թմրամիջոցների մաքսանենգության դեպք. հանցավոր խմբի ևս 2 անդամ կալանավորված է
2024 թվականի ապրիլի 17-ին վերջինս հայտնաբերվել է և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմնին։ Նրան մեղադրանք է առաջադրվել և միջնորդություն է...
Ամենաշատ