News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիան Միջին եւ փոքր հեռահարության հրթիռների ոչնչացման պայմանագրից (ՄՓՀՀՊ) դուրս կգա, եթե ԱՄՆ-ն վճռի նման քայլ կատարել, Financial Times պարբերականին ասել է երկրի պաշտպանության նախարար Գեւին Ուիլյամսը:

Նա շեշտել է, որ ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի «մտերին եւ երկարաժամկետ դաշնակիցն է», եւ թագավորությունը նրա դիրքորոշմանն աջակցելու հարցում «բացարձակապես չի տատանվի»:

«Իհարկե, մենք կցանկանայինք, որ այդ պայմանագիրը շարունակեր գործել, բայց դրա համար անհրաժեշտ են երկու կողմերի ջանքերը, իսկ հիմա մի կողմն այն անտեսում է: Հենց Ռուսաստանն է այն խախտում, եւ հենց Ռուսաստանին է հարկ իր մոտ կարգ ու կանոն հաստատել»,- հայտարարել է Ուիլյամսոնը՝ հավելելով, որ Մոսկվան համաձայնագիրը «զավեշտի է վերածում»:

Հոկտեմբերի 20-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր ՄՓՀՀՊ-ից դուրս գալու մասին եւ Ռուսաստանին ու Չինաստանին մեղադրել էր այն խախտելու մեջ: «Մենք պատրաստվում ենք այն լուծարել: Այնուհետեւ պատրաստվում ենք սպառազինություն (միջին եւ փոքր հեռահարության հրթիռներ) մշակել, մինչեւ Ռուսաստանն ու Չինաստանը նոր գործարքին չհամաձայնվեն»,- ասել է նա: Ի դեպ, ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի խոսքով դեռեւս վերջնական որոշում չի ընդունվել:

1987 թվականին ՄՓՀՀ պայմանագիրը ստորագրել են ԽՍՀՄ նախագահ Միխայիլ Գորբաչովը եւ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանը: Համաձայնագիրը կողմերին արգելում է վերգետնյա բազավորման 500-ից մինչեւ 5500 կմ հեռահարությամբ բալիստիկ եւ թեւավոր միջուկային հրթիռների արտադրությունը, ինչպես նաեւ դրանց փորձարկումը եւ տեղակայումը: Մոսկվան եւ Վաշինգթոնը պարբերաբար մեկը մյուսին մեղադրում են պայմանագրի պայմանների խախտման մեջ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ