News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ՌՕՈՒ RC-135U օդանավը հետախուզում է անցկացրել Մուրմանսկի մարզի ափերին, նշված է PlaneRadar ավիացիոն պորտալում:

Ըստ պորտալի տեղեկությունների՝ 64-14849 համարանիշը կրող եւ LUIGI16 ազդականչ ունեցող օդանավը օդ է բարձրացել Մեծ Բրիտանիայի Միլդենհոլ ավիաբազայից, այնուհետեւ գրեթե 3 ժամ գտնվել է Բարենցի ծովի ռուսական ծովային սահմանին կից միջազգային ջրատարածքի երկնքում:

Հոկտեմբերի 19-ին նույն հետախույզ-օդանավը թռիչք է կատարել Ռուսաստանի արեւմտյան սահմանների երկայնքով:

Ռուսական սահմանների մոտ արտասահմանյան հետախուզական օդանավերի եւ անօդաչուների ակտիվությունը վերջին շրջանում մեծացել է: ՌԴ Պաշտպանության նախարարությունը Վաշինգթոնին բազմիցս կոչ է արել հրաժարվել նման գործողություններից, սակայն Պենտագոնը մերժմամբ է պատասխանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ