News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Լեհաստանում կիրակի մեկնարկել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Տեղական ժամանակով 07:00-ին բացվել են 25 հազարից ավելի ընտրական տեղամասեր, քվեարկությունը կտեւի մինչեւ ժամը 21:00, որից հետո կհրապարակվեն էքսիթփոլերի տվյալները: Պետական ընտրական հանձնաժողովը ընտրությունների միջանկյալ արդյունքները կհրապարակի երկուշաբթի:

Իրենց ձայնը տալու իրավունք ունեն ավելի քան 30 մլն լեհեր, որոնք պետք է ընտրեն քաղաքային, գյուղական եւ վոյեվոդական խորհուրդների մոտ 47 հազար պատգամավորի, ինչպես նաեւ 2,5 հազար շրջանային վարչակազմերի ղեկավարների, նահանգապետերի եւ քաղաքապետերի:

Լեհաստանի քաղաքացիները ընտրական տեղամասերում քվեարկելու համար տարբեր գույնի մի քանի քվեաթերթիկներ են ստանում՝ կախված բնակության շրջանից: Շրջանների մեծ մասում լեհերը 4 քվեաթերթիկ կստանան:

Այն մարզերում եւ քաղաքներում, որտեղ ոչ մի թեկնածուի չի հաջողվի ստանալ ձայների 50 տոկոսից ավելին ընտրությունների երկրորդ փուլը տեղի կունենա նոյեմբերի 4-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ