News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

ՀՀ տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության, գյուղատնտեսության եւ խաղադրույքների արդյունաբերության վրա. այդ կառուցվածքը պետք է փոխել, եւ կառավարությունը նպատակադրվել է Հայաստանն ագրարային երկրից դարձնել տեխնոլոգիական երկիր:  Այս մասին, հոկտեմբերի 20-ին, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Ակնկալում ենք ներդրումներ տեղեկատվական եւ բարձր տեխնոլոգիաների բնագավառում: Բայց ընդհանուր առմամբ Հայաստանը պետք է լինի արտադրական երկիր. մեծ հեռանկարներ ունեն ադամանդագործությունը, ոսկերչությունը, թեթեւ արդյունաբերությունը, զբոսաշրջությունը, տեխնոլոգիական գյուղատնտեսությունը եւ այս ամենը տեղավորվում է էկո` կանաչ Հայաստանի գաղափարի ներքո», - նշել է վարչապետի պաշտոնակատարը` կարեւորելով ՀՀ տնտեսության կառուցվածքային բարեփոխման եւ զարգացման գործում սփյուռքահայ մասնագետների ներգրավումը:

Նա նաեւ մանրամասներ է ներկայացրել ներդրումային միջավայրի բարելավման եւ հարկային օրենսդրության բարեփոխումների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Partner news