News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարեւոր առաքելությունն է: Այս մասին, հոկտեմբերի 20-ին, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, նշել է.

«Ուզում եմ երկու բառով ասել, թե ինչ ենք ուզում անել, եւ որոնք են այն առանցքային փոփոխությունները, որ պիտի տեղի ունենան կամ տեղի են ունենում Հայաստանում:

Առաջինը եւ ամենակարեւորը ժողովրդավարությունն է, որը մեզ համար ուղղակի տեսական դրույթ չէ. շատ կարեւոր է ժողովրդավարության անհատական ընկալումը: Կարելի է շատ քննարկել, թե ինչն էր պատճառը, որ, այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիները ոտքի կանգնեցին եւ որոշեցին իրականացնել այդ փոփոխությունները, կարելի է բերել տնտեսական, սոցիալական, իրավական պատճառներ:

Բայց կարծում եմ, որ Հայաստանի ժողովրդի եւ քաղաքացիների ամենամեծ պահանջը հարգված լինելն էր սեփական երկրում եւ արհամարհված չլինելը: Սա ամենակարեւորն էր, որ Հայաստանի քաղաքացիները, Հայաստանում ապրող մարդիկ, Հայաստանի ժողովուրդը պահանջում են իշխանություններից եւ պահանջելու են ցանկացած իշխանությունից, որովհետեւ հատկապես մենք` հայերս, ինքնասիրության առանձնահատուկ զգացում ունենք, եւ ժողովրդի ակնկալած հարգանքն իշխանությունից ամենակարեւոր գործոնն է, որ բերեց փոփոխությունների:

Մեր ամենակարեւոր առաքելությունը համարում եմ, որ ՀՀ-ում ժողովուրդն իրեն հարգված զգա, եւ ընդհանրապես հայ ժողովուրդը վստահի ինքն իրեն, իր ուժերին, ինքնավստահություն ձեռք բերի, որ մեզ համար չկան անլուծելի խնդիրներ:

Պարզապես պետք է կարողանանք համախմբել մեր համազգային ներուժը, ձեւակերպել եւ հստակեցնել մեր համազգային օրակարգը եւ յուրաքանչուրս մեր տեղում, մեր չափով մեր ջանքը բերենք այդ օրակարգի իրականացմանը: Այդ առումով եմ շատ կարեւոր համարում ժողովրդավարության հաստատումը Հայաստանում:

Նախկինում որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ մի քանի անգամ ասել եմ, հիմա ցանկանում եմ ՀՀ վարչապետի կարգավիճակում կրկնել. մենք հիմա ունենք ժողովրդի վստահությունը, ներկայացնում ենք ՀՀ-ն` լինելով ՀՀ իշխանություն եւ երբ հասնենք որոշակի ազատությունների, մարդկանց իրավունքների պաշտպանության եւ պահպանության, անկախ դատական համակարգ ստեղծենք, տնտեսական, քաղաքական հաջողությունների, այս պարագայում ես ավարտված չեմ համարի հեղափոխության առաքելությունը եւ մեր առաքելությունը:

Ինձ համար, իմ եւ մեր քաղաքական թիմի ընկալմամբ մեր առաքելությունը իրականացված կարող ենք համարել, որ երբ ազատ, արդար, ժողովրդավարական ընտրություններով հասնենք իշխանության, կամ հասել ենք իշխանության ժողովրդի ազատ կամարտահայտմամբ, այնպես էլ ժողովրդի ազատ կամարտահայտմամբ կարողանանք հեռանալ իշխանությունից: Սա շատ կարեւոր դրույթ է, որովհետեւ, ի վերջո, կարեւոր է, որ Հայաստանի ժողովուրդն իմանա եւ հստակ գիտակցի, որ ոչ թե իշխանությունն է որոշում, թե ինչպիսի ընտրություն կատարի ինքը, այլ ժողովուրդն է որոշում, թե ինչպիսի իշխանություն ձեւավորվի Հայաստանում:

Այս առումով մենք պետք է արձանագրենք, որ Հայաստանում ընտրական ինստիտուտի վերականգնումը մեր ամենակարեւոր առաքելությունն է, եւ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ իր ձայնով կարողանում է որոշում կայացնել իշխանության կերպարի շրջանակի եւ անհատների վերաբերյալ: Մնացածը բխում են սրանից եւ ծառայում են սրան»:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եկել եմ այստեղ, որ Նիկոլին կանգնեցնեմ»․ Վահագն Չախալյանն իր թիմով ակցիա է անում Կառավարության մոտ
Մենք մեր առջև գոյաբանական հարց ենք դրել, հիմա սկսվում է ազգային-ազատագրական պայքար․․․
Մեծ անվստահություն կա, նոր ընտրություն դրեք, եթե ընտրվեցիք,ձեր մտածածն արեք. բերքաբերցին՝ Փաշինյանին
Այսօր իշխանության նկատմամբ մեծ անվստահություն կա, չեք կարծո՞ւմ, որ պետք է...
Այո, ռիսկեր կան, մենք դրանք տեսնում ենք, բայց այդ ռիսկերը կառավարելու ձեւը առաջ գնալն է. Փաշինյանը՝ Բերքաբերում
Այսօր, երբ ես ասում եմ Բերքաբեր, ես հասկանում եմ կառուցվող տներ…
«Ժողովուրդ». Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201
Ընդ որում, մամուլը հաճախ է գրել այս ոլորտում շահերի բախման, կոռուպցիոն ռիսկերի մասին։ Օրինակ՝ երբ Արսեն...
«Հրապարակ». Սանահինցիները «կանկախանան»
Բանն այն է, որ դեռեւս մեկ տարի առաջ, երբ համայնքի ղեկավարն ընդդիմադիր, «Ապրելու երկիրը» ներկայացնող...
«Հրապարակ». Տավուշցիները որոշել են սպասել իշխանության քայլերին
Մեկ այլ տավուշցի էլ փոխանցեց, որ գյուղերում նրա հայտարարություններն իրարամերժ են եղել: Մասնավորապես...
Ամենաշատ