Պարզվել է, որ համացանցի օգտատերերի մեծամասնությունը տղամարդիկ են, իսկ մի քանի երկրներում համացանցում կանանց լսարանը երկու անգամ պակաս է տղամարդկանցից, հայտնում է «Լենտա»-ն՝ վկայակոչելով The Guardian-ին, որը հրապարակել է Inclusive Internet Index կազմակերպության հետազոտության արդյունքները։
Տղամարդիկ հնարավորություն ունեն համացանցից օգտվել միջինում 33,5 տոկոսով ավելի հաճախ, քան կանայք։ Հիմնականում սա կապված է այն սահմանափակումների հետ, որ ունեն կանայք շատ երկրներում։
Web Foundation կազմակերպության հետազոտությունների ղեկավար Դանարայ Տակուրը համոզված է, որ եթե ընտանիքում ընդամենը մեկ հեռախոս լինի, ապա այն, ամենայն հավանականությամբ, կհայտնվի տղամարդու ձեռքում։
Մեկ այլ գործոն է միացման բարձր գները։ Փորձագետները վստահ են, որ չքավորները համացանցով կհետաքրքրվեն միայն այն դեպքում, երբ հասանելիության գինը իրենց ամսական եկամուտի երկու տոկոսին հասնի։