News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Մեզ համար կարեւոր է, որ, ի վերջո, այս փուլում այն բոլոր թնջուկները, որ եղել են Հայաստան-Սփյուռք հարաբերություններում, լուծվեն: Այս մասին, հոկտեմբերի 20-ին, Լիբանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

«Որեւէ կասկած չկա, որ հայությունը պետք է մասնակցություն ունենա Հայաստանում պետականաշինության գործին, բայց մենք պետք է համախմբման ավելի բարձր` ինստիտուցիոնալ մակարդակով դա իրականացնենք: Սփյուռքը եւ Հայաստանն այսօր միասնական են հեղափոխության արդյունքում ձեւավորված այս դրական վերաբերմունքի առումով, որը պետք է բյուրեղացնենք եւ կոնկրետ արդյունքներ արձանագրենք»,-ընդգծել է վարչապետի պաշտոնակատարը:

Նա անդրադարձել է նաեւ Հայաստան համահայկական հիմնադրամի գործունեությանը` կոչ անելով վստահությամբ վերաբերվել կառույցի աշխատանքներին եւ օժանդակել հիմնադրամին գործունեության թափանցիկության, միջոցների ծախսման արդյունավետության բարձրացմանն ուղղված աշխատանքներում: «Շատ կարեւոր է գումարների ծախսման մեխանիզմը, որովհետեւ թափանցիկությունն ամենակարեւորն է: Շատ կարեւոր է վստահության զգացումը, եւ հույս ունեմ, որ Հայաստան-Սփյուռք հարաբերությունները կհիմնվեն առաջին հերթին վստահության վրա», - ընդգծել է նա:

Ինչ վերաբերում է Հայաստանում ժողովրդավարության զարգացման հեռանկարներին, ՀՀ վարչապետի պաշտոնակատարը նշել է. «Ժողովրդավարությունը ՀՀ-ում այլընտրանք չունի, եւ ես բացառում եմ, որ ՀՀ-ում մեր կառավարության օրոք որեւէ ընտրություն կեղծվի: Հայաստանում մամուլը երբեք այնքան ազատ չի եղել, որքան այսօր, Հայաստանում տնտեսական եւ քաղաքական գործունեությունը, արտահայտվելու հնարավորությունը երբեք այնքան ազատ չեն եղել, որքան այսօր: Հայաստանի կառավարությունն այսօր ունի ժողովրդի շատ մեծ աջակցությունը, որն աննախադեպ է երրորդ հանրապետության պատմության մեջ, եւ եթե կա դոմինանտություն, դա ժողովրդի դոմինանտությունն է», - ասել է Ն. Փաշինյանը` համոզմունք հայտնելով, որ Հայաստանը շարունակելու է վստահորեն առաջ ընթանալ ժողովրդավարական ճանապարհով:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Փակ է նաև Արամ Խաչատրյան փողոցը
Փակել են նաև Խորենացի-Զաքյան խաչմերուկը, Չարենցի փողոցը...
Երևանի Չարենց փողոցից բերման են ենթարկվել Էդգար Ղազարյանը և ակցիայի այլ մասնակիցներ
Երևանի Չարենց փողոցում քաղաքացիները փակել են ճանապարհը…
Անանյան. Արևմուտքը հասկացրել է, որ ռեժիմը Հայաստանում կարող է իշխանության մնալ առավելագույնը մինչև 2026թ.
Եթե ​​տեսնի, կստիպի․․․
ՆԳՆ–ի դիմաց բերետավորներն ուժով բացեցին փողոցը. ավտոբուսով բերման ենթարկելով ցուցարարներին
Երեւանում ՆԳՆ շենքի դիմաց քաղաքացիները փակել են փողոցը։ Ոստիկանությունը...
Քննարկվել է ՀՀ-Չեխիա ռազմատեխնիկական համագործակցությունը, մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Կարեն Բրուտյանի հետ հանդիպման ընթացքում քննարկվել են...
«Ժողովուրդ». Ի՞նչ կապ ունի Սիսիանի բաժնի նախկին պետ Գարիկ Մուրադյանը 36 կգ ոսկու և 293 մլն ռուբլու հափշտակման գործի հետ
Գրել էինք, որ քննչական կոմիտեն քրեական գործի շրջանակում վկայի կարգավիճակում հարցաքննել է Երեւան...
Ամենաշատ