News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը


Էջմիածնի քաղաքապետի ՔՊ-ական թեկնածու Դիանա Գրիգորյանը մինչեւ վերջերս պատրաստ էր շնորհավորել հաղթողին, եթե այդ հաղթողն ինքը չլինի, բայց հիմա արդեն դրան պատրաստ չէ:

«Շատ ստոր մեթոդներով են աշխատել, որի համար մարդիկ կան, ում այս պահին պատրաստ չեմ ներել: Տղամարդուն անվայել քարոզչություն նկատել են շատերը եւ այն աստիճանի, որ դա արդեն հենց տղամարդկանց եւ անողի դեմ է աշխատելու: Այս պահին մարդիկ կան, որոնց հետ չեմ կարող ուղղակի շփվել»,-քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Դիանա Գասպարյանը:

Հարցին, թե 12 թեկնածուների շարքում իր գնահատմամբ հակահեղափոխականներ կայի՞ն, նա պատասխանեց. «Հակահեղափոխականությունն Էջմիածնում մի քիչ այլ բնույթ էր կրում, ոչ այնքան քաղաքական իմաստով, որքան անարժան մեկին քաղաքը բաժին հասնելու, կամ արատավոր որոշ բարքերի հաստատման իմաստով, կամ դեմքերի եւ ոչ բովանդակության փոփոխության իմաստով»:

Նա չբացառեց, որ հակաքարոզչությունն ազդել է իր վարկանիշի վրա՝ հավելելով. «Լկտի մեթոդների համար բոլորը պատժվելու են օրենքով: Կան մարդիկ, որոնք սահմաններ են անցել, որոնցով իրավապահ իրավապահ մարմինները զբաղվելու են»:

Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 12 թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի թեկնածությունը։ Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

Տպել
Ամենաշատ