News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Էջմիածնում «Լուսավոր Հայաստան» կուսակցության թեկնածու Սերգեյ Սարգսյանը դարական է գնահատում ընտրությունների ընթացքը: Այսօր՝ հոկտեմբերի 21-ին, թիվ 14/06 ընտրատեղամասում լրագրողների հետ զրույցում Սերգեյ Սարգսյանը նշեց, որ ինքը՝ որպես քաղաքացի, պայքարել է այս օրվա համար։

«Երկար ժամանակ է՝ մենք սպասել ենք, որ մեր քաղաքում լինեն արդար, ազատ, թափանցիկ ընտրություններ, որոնց միջոցով վերջապես կարող ենք ընտրել արժանի քաղաքապետ»,- ասաց նա։

Սարգսյանի կարծիքով՝ էջմիածինցիները պասիվ չեն ընտրություններին եւ նրանց շատ հետաքրքիր է, թե ով կլինի իրենց քաղաքապետը։

«Էջմիածինցիները հետաքրքրված են, որ լինի ճիշտ, հարգված, սիրված քաղաքապետ։ Ակնկալում եմ, որ կլինի բարձր մակարդակի մասնակցություն, քանի որ բոլորը սպասել են այս օրվան։ Այս օրերի ընթացքում ինձ միայն 2 հոգի է ասել, որ ընտրություններին չի մասնակցելու»,- ասաց թեկնածուն։

Իսկ թե ինչով  է պայմանավորված այն, որ քաղաքում 12 թեկնածու է առաջադրվել, Սարգսյանն ասաց. «Մեր քաղաքում երկար տարիներ եղել է բռնապետություն, կլանային համակարգ, և մարդիկ այս մթնոլորտում չեն ունեցել ինքնաարտահայտվելու հնարավորություն, իսկ հիմա դաշտը բաց է։ Ինձ թվում է՝ բոլորը վստահ են եղել, որ կարող են քաղաքը կառավարել  ավելի լավ, քան նախորդ քաղաքապետերը»։

Թեկնածուի կարծիքով՝ արդեն անցյալում է  Էջմիածնում քրեական տարրերի գործունեությունը։

«Մենք այդ վտանգավոր, զինված կլանն ուղարկեցինք անցյալ։ Այդ ամոթալի, խայտառակ երևույթները, որոնց մասին չէին բարձրաձայնում ՀՀ-ում, սակայն տևական ժամանակ էջմիածինցիներն ապրում էին վախի մթնոլորտում։ Մեր քաղաքում այժմ ոչ մի կլան չկա։ Մարդիկ այդ երևույթների դեմ շատ կտրուկ են տրամադրված։ Վստահեցնում եմ բոլորիդ, որ Էջմիածինն արդեն քրեական քաղաք չէ»,- ասաց Սերգեյ Սարգսյանը։

Սարգսյանը հավելեց, որ բոլոր թեկնածուներն էլ արժանի մրցակիցներ են, և ինքը չհաղթելու դեպքում կշնորհավորի հաղթած թեկնածուին։

Տպել
Ամենաշատ