News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 16
Տեսնել լրահոսը

Էջմիածնում քաղաքապետի անկուսակցական թեկնածու Սուրեն Մուրադյանը չնայած որոշ թեկնածուների կողմից «ստոր քայլերի», ընտրությունների ընթացքը բավարար է գնահատում։

«Հուսով եմ Էջմիածնում հեղափոխությունը կիմաստավորվի։ Խախտումներ կան որոշ, դրանց արձանագրությունները կան, ընտրությունների ավարտին ամեն ինչ կպարզվի, դեռ չեմ ուզում մանրամասնեմ, բոլոր արձանագրությունները կհրապարակվեն»,-ասաց թեկնածուն՝ չցանկանալով անուններ տալ:

Չհաղթելու դեպքում Սուրեն Մուրադյանը պատրաստ է շնորհավորել հաղթողին:

Նշենք, որ Էջմիածնում քաղաքապետի ընտրություններին առաջադրվել է 12 թեկնածու։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն առաջադրել է Էջմիածնի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Դիանա Գասպարյանի թեկնածությունը։ Թեկնածուներ են նաեւ Էջմիածնի նախկին փոխքաղաքապետ Վազրիկ Գրիգորյանը եւ «Յունիբանկի» տեղի մասնաճյուղի ղեկավար, ԲՀԿ-ական Վահե Մովսիսյանը:

Տպել
Ամենաշատ