News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը


Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ պատասխանատվություն։ Այս մասին ասյօր՝ հոկտեմբերի 21-ին, քվեարկությունից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի որդի եւ Հրազդանի քաղաքապետի թեկնածու Սեւակ Միքայելյանը։

Նա հրաժարվեց որեւէ գնահատական տալ ընտրությունների ընթացքի եւ արձանագրված խախտումների վերաբերյալ եւ հայտարարեց, որ լրագրողների հարցերին կպատասխանի ընտրությունների ավարտից հետո, քանի որ «չի ցանկանում խախտել ընտրական օրենսգիրքը»։

Նշենք, որ Սեւակ Միքայելյանը քվեարկության էր եկել մոր հետ։ NEWS.am-ի հետ զրույցում  Սասուն Միքայելյանի ավագ որդին՝ Մեխակ Միքայելյանն էլ նշեց, որ այս ընտրություններում իր հոր՝ Սասուն Միքայելյանի ազդեցությունը առկա չէ եւ որեւէ վարչական լծակ չի կիրառվել։ Հարցին, թե կկարողանա 24-ամյա Սեւակ Միքայելյանը կառավարել քաղաքը, Մեխակ Միքայելյանը արձագանքեց․ «Կկառավարի, մեկ տարի հետո կտեսնեք»։

Նշենք, որ Հրազդանի քաղաքապետ դառնալու համար պայքարում են անկուսակցական, «Մայ քորնր» ՍՊԸ-ի հիմնադիր տնօրեն, 24-ամյա Լեւոն Ստեփանյանը եւ «Գազպրոմ Արմենիա» ընկերության աշխատակից, ՔՊ անդամ 25-ամյա Սեւակ Միքայելյանը: Վերջինս ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, Հրազդանի նախկին քաղաքապետ Սասուն Միքայելյանի որդին է: Նշենք, որ ընտրությոների սկզբնական փուլում Հրազդան համայնքի ղեկավարի պաշտոնում առաջադրվել էին հինգ թեկնածուներ, որոնցից մեկի գրանցումը մերժել էին, մեկը հետ էր վերցրել փաստաթղթերը, մյուսն էլ գրանցումից հետո ինքնաբացարկ էր հայտնել։

Տպել
Ամենաշատ