News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարանում այսօր՝ հոկտեմբերի 21-ին, տեղի ունեցավ արդեն ավանդույթ դարձած ամենամյա Խաչադրման արարողությունը։

Սուրբ Խաչի վրա տեղադրվեց 1718-րդ խաչը` խորհրդանշելով Հայաստանում քրիստոնեության ընդունման հերթական տարին:

Նշենք, որ նախորդ տարվա խաչքավորը Հայոց զինվորն էր՝ քառօրյա պատերազմի մասնակից 7 զինծառայողներ: 1717-րդ խաչի խաչքավոր զինվորներն այսօր խաչը փոխանցեցին Ղրիմում ՀՀ պատվավոր հյուպատոս, գործարար Արտակ Թովմասյան՝ Ղրիմի Արտակին, որից հետո այն օծվեց եւ տեղադրվեց «Սուրբ Խաչ եւ Սուրբ Երրորդություն Հույսի Խորան Հաղորդարան» կոչվող կառույց-հուշարձանի վրա:

Նշենք, որ ի տարբերություն նախորդ տարի՝ այս անգամ միջոցառմանը ոչ մի պաշտոնյա կամ պատգամավոր չէր մասնակցում։ Ներկա էր միայն Արագածոտնի մարզպետ Դավիթ Գեւորգյանը։

Տպել
Ամենաշատ