News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Երեւանի գլխավոր ճարտարապետ է նշանակվել երգիչ, երգահան, ճարտարապետ Արթուր Մեսչյանը: Tert.am-ի հետ զրույցում այս մասին հաստատել է Արթուր Մեսչյանը։

«Ինձ ոչ միայն առաջարկվել է, այլեւ ես վաղվանից անցնում եմ աշխատանքի: Ինձ նշանակելու մասին հրամանը կհրապարակվի վաղը»,-ասել է նա:

Նշենք, որ 1996 թ. Արթուր Մեսչյանը ՀՀ կառավարությունից հրավեր է ստանում զբաղեցնելու Երեւանի գլխավոր ճարտարապետի պաշտոնը։ Վերադառնալով Հայաստան՝ նա սկսում է իր գործունեությունը որպես գլխավոր ճարտարապետ, սակայն 1997 թվականի փետրվարին հրաժարվում է իր պաշտոնից եւ վերադառնում է Բոստոն։

Արթուր Մեսչյանը Մատենադարանի նոր մասնաշենքի ճարտարապետն է: Բացի այդ, 2015 թ. հունվարի 29-ին Երեւանի Կոմիտասի անվան զբոսայգու պանթեոնում բացված Կոմիտաս վարդապետի թանգարանի ճարտարապետը կրկին Արթուր Մեսչյանն է։

Հիշեցնենք, որ 2013թ. օգոստոսի 8-ից Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետն էր Տիգրան Բարսեղյանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ