News
Լրահոս
News
Ուրբաթ
Նոյեմբեր 16
Տեսնել լրահոսը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը կհրապարակի «ամբողջ ճշմարտությունը» լրագրող Ջամալ Հաշաքջիի մահվան մասին, փոխանցում է RT-ն՝ վկայակոչելով AFP-ին։ Նշվում է, որ Էրդողանը մտադիր է հայտարարությամբ հանդես գալ երեքշաբթի՝ հոկտեմբերի 23-ին։

Ավելի վաղ Բելգիայի ԱԳՆ-ն կոչ է արել Սաուդյան Արաբիային բացահայտել ամբողջ ճշմարտությունը Հաշաքջիի գործով։

Գերմանիայում էլ հայտարարել էին, որ բավարար չեն համարում Սաուդյան Արաբիայի տրամադրած տեղեկությունը Հաշաքջիի մահվան գործով, որը, ըստ Էր Ռիադի վարկածի, մահացել է Ստամբուլում երկրի հյուպատոսությունում վեճի արդյունքում։

Գործի շրջանակներում 18 մարդ է ձերբակալվել։ Նրանք բոլորը Սաուդյան Արաբիայի ենթականեր են։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news