News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Շնորհավոր 2800 –ամյա հոբելյանդ, սիրելի՛ Երեւան: Այս մասին Երեւանի 2800-ամյակի առթիվ իր շնորհավորական ուղերձում նշել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:

Նա նշել է.

«Շնորհավոր բոլորիս տոնը, սիրելի՛ երեւանցիներ, սիրելի՛ հայրենակիցներ` Հայաստանում, Արցախում եւ արտերկրում:

Երեւանը սիրում ենք անկախ մեր ծննդյան վայրից, անկախ մեր ապրելու վայրից:

Երեւանը մեր մեջ է, որը մեզ հուզում է ու ջերմացնում:

Երեւանը մեր ներկան է՝ երեկվա հիշողությամբ ու վաղվա վստահությամբ:

Երեւանը հավերժական պատմություն է ու հավերժական երիտասարդություն:

Սրտացավ լինենք մեր անցյալի ժառանգության եւ հոգատար` մեր ապագայի հանդեպ:

Հավատարիմ մնանք Երեւանին։

Ծնունդդ շնորհավոր, Երեւան, իմ սեր»:

Տպել
Ամենաշատ