News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

Առնվազն 12 մարդ է զոհվել Կոնգոյում, այդ թվում՝ մեկ զինվորական, Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության (ԿԺՀ) արեւելքում՝ Հարավային Կիվու նահանգի վրա «Դեմոկրատական ուժերի դաշինք» խմբավորման ուգանդացի զինյալների հարձակման հետեւանքով, փոխանցում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով France Internationale ռադիոկայանին։

Համաձայն ռադիոկայանի տեղեկության՝ հարձակումը տեղի է ունեցել շաբաթ լույս կիրակի գիշերը Բենի քաղաքում։ Նշվում է, որ քաղաքի բնակիչները, ցնցված տեղի ունեցածից, փողոց են դուրս եկել՝ ի նշան բողոքի։

Ոստիկանությունը ցուցարարների դեմ ռեզինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ է կիրառել։

Agence France-Presse-ն իր հերթին հայտնել է, որ 15 մարդ, այդ թվում 10 երեխա է աեւանգվել հարձակման հետեւանքով։

«Դեմոկրատական ուժերի դաշինք» խմբավորումը 1996 թվականից ի վեր ակտիվորեն գործում է Աֆրիկյան մեծ լճերի շրջանում։ Դրա կազմում են մտնում ուգանդացի իսլամական արմատականներ, Ռուանդայից վտարված հութուներ եւ ԿԺՀ-ից զինյալներ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ