News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 26
Տեսնել լրահոսը

«Անկախ դիտորդ» դաշինքը Հրազդան եւ Վաղարշապատ քաղաքներում դիտարկվող 38 տեղամասային կենտրոններում ժամը 17:00֊ի դրությամբ արձանագրվել է մի քանի խախտումներ, որոնք ներկայացնում ենք ստորեւ.

- Դիտարկվող տեղամասային կենտրոններից 6-ում եղել են միեւնույն թեկնածուի 2 վստահված անձինք

- 1-ում արձանագրվել են քարոզչական նյութեր

- 50%-ում տեխնիկական սարքավորումը դժվարությամբ է կարդացել անձը հաստատող փաստաթուղթը կամ մատնահետքը։ 

- 24-ում արձանագրվել են դեպքերը, երբ ընտրողը տվյալ տեղամասում գրանցված չի եղել, ինչը վկայում է այն մասին, որ ընտրողները տեղեկացված չեն եղել իրենց քվեարկության վայրի մասին։ 

- Ընտրողների ցուցակներին ծանոթանալու եւ այդ տեղեկատվությունը այլ անձանց փոխանցելու դեպքեր գրանցվել են 4 տեղամասում եւ կատարվել են՝ Հրազդան քաղաքում Սեւակ Միքայելյանի վստահված անձի կողմից, Վաղարշապատ քաղաքում Դիանա Գասպարյանի, Վահե Մովսիսյանի, Սուրեն Մուրադյանի վստահված անձանց կողմից։

- Դիտարկված տեղամասային կենտրոններից 5-ում եղել են քվեախցիկից դուրս քվեարկության դեպքեր, որոնք պատճառաբանվել են քվեախցիկի ետեւում լուսավորության պակասով։

- 7-ում եղել են դեպքեր, երբ քվեախցիկում միասին եղել են մեկից ավելի անձինք՝ գերազանցապես տարեցներ
4-ում նկատվել են ընտրողի կողմից քվեաթերթիկի լուսանկարման դեպքեր։

- 18-ում նկատվել են վկայականը տեսանելի չկրող մարդիկ:

Դաշինքը նաեւ արձանագրել է.

1. ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքում գտնվող թիվ 14/11 տեղամասում արձանագրվել է քվեարկած քվեաթերթիկը լուսանկարելու մի քանի դեպք, դիտորդի պահանջով նկարները ջնջվել են։

2. Նույն տեղամասում արձանագրվել է, որ ՀՀ չգտնվող մեկ անձի տվյալների դիմաց ստորագրված է եղել, որը հայտնաբերել է վերջինիս եղբայրը, ով եկել էր նույն տեղամաս քվեարկության։

3. 14/12 տեղամասում Դ․ Գասպարյանի վստահված անձը խոչընդոտում է «Անկախ դիտորդ» դաշինքի դիտորդի՝ քվեարկության ընթացքը տեսանկարահանելու իրավունքի իրացման գործընթացը՝ հրելով դիտորդին՝ հորդորել է չնկարել։ Հատկանշական է հատկապես այն փաստը, որ տվյալ վստահված անձը իր վկայականը չի կրել սահմանված կարգով, այն տեսանելի չի եղել։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Շիրակի մարզի Գետափ եւ Գեղարքունիքի Վանեւան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունը կլինի սեպտեմբերի 29-ին
Մեկ այլ որոշմամբ, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն...
Նոր Նորքի նախկին թաղապետ Արմեն Ուլիխանյանը ԱԺ ընտրությունների ժամանակ ընտրակաշառք է բաժանել՝ իր թեկնածու եղբոր համար
Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է, որ հիշյալ պաշտոնատար անձինք մի խումբ անձանց տվել են 10․000 դրամ ընտրակաշառք...
Արարատի մարզի Արեւաբույր համայնքի ավագանու արտահերթ ընտրությունը տեղի կունենա սեպտեմբերի 29-ին
Ավագանու անդամներ Արա Մարգարյանը եւ Նարեկ Ասլանյանը ս.թ. փետրվարի 19-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել...
Արմավիրի Եղեգնուտ համայնքի ավագանու արտահերթ ընտրությունների օրը հայտնի է
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 10-ի նիստում որոշեց...
Արմավիրի մարզի Ապագա եւ Վարդանաշեն համայնքներում արտահերթ ընտրություններ կանցկացվեն հունիսի 9-ին
Ապագա համայնքի ղեկավար Արտաշես Բարսեղյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին կայացած համայնքի ղեկավարի ընտրության արդյունքում…
Հունիսի 9-ին Լոռու մարզի երկու գյուղերում ընտրություններ կանցկացվեն
Մեկ այլ որոշմամբ նույն օրը արտահերթ ընտրություններ կանցկացվեն նաեւ Լոռու մարզի Լեռնավանի համայնքում, սակայն այս դեպքում կլինի միայն ավագանու ընտրություն...