News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Ջամու եւ Քաշմիր նահանգում անվտանգության ծառայության եւ զինյալների միջեւ դիմակայության հետեւանքով զոհված խաղաղ բնակիչների թիվը աճել է՝ հասնելով 6-ի, 40 մարդ էլ վիրավորվել է, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով NDTV հեռուստաալիքը։

«Վեց մարդ է զոհվել։ Մենք փորձում ենք պարզել, թե ինչ է պատահել եւ ինչ պայթուցիկ է դա եղել»,- հեռուստաալիքը մեջբերում է ոստիկանության գլխավոր տեսուչ Սվայամա Պրակաշա Պանիի խոսքերը։

Ավելի վաղ նշվել էր մեկ զոհված խաղաղ բնակչի մասին եւ 30 վիրավորների։ Կիրակի օրը առավոտյան բախում է տեղի ունեցել Կուլգամ շրջանում  անվտանգության ծառայության եւ ենթադրյալ զինյալների միջեւ, նրանցից երեքը չեզոքացվել են կրակահերթի ժամանակ։ Այդ ժամանակ դեպքի վայրում հավաքվել են խաղաղ բնակիչներ, որտեղ շուտով պայթյուն է որոտացել։

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ