News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղի  ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը իր  ֆեյսբուքյան էջում տեղադրել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե Գյումրիի կենտրոնում՝ Ռիժկովի ճեմափողոցում, «Տրեզզո» սրճարանի դիմաց մի քանի ոստիկաններ ինչպես են դաժան ծեծի  ենթարկում  երկու երիտասարդների։

Ծեծվողներից մեկը գոռում է․ « Ինչո՞ւ եք ինձ զարկում»։ Կարեն Պետրոսյանը նշել է, որ դեպքտ ըեղի է ունեցել հոկտեմբերի 17-ին:

Նա, մասնավորապես, գրել է. «Ո՞վ է սրա պատասխանատուն։ Տեսանյութում հայհոյանքներ կան այն ինձ ուղղարկվել է այսօր, ուստի ակնկալում ենք պատկան մարմինների պարզաբանումը:

Հ.Գ. աչքիս Շիրակում բան չի փոխվել»:

Մեկնաբանություններում նշվում է, որ ծեծի ենթարկված երիտասարդները երկվորյակ եղբայրներ են:

Aravot.am-ի փոխանցմամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը  երկու ամսով կալանավորել  է երիտասարդներին՝  ՀՀ Քրեական օրենսգրքի 316 հոդվածի հատկանիշներով,  իշխանության ներկայացուցիչներին դիմադրություն ցույց տալու մեղադրանքով։ Երիտասարդներից մեկին կալանավորել են երեկ, մյուսին՝ քիչ առաջ։ «Մենք պարզեցինք, որ նրանց փաստաբանը Հայկ  Հարությունյանն է։  Վերջինս, որ քիչ առաջ էր վերադարձել դատարանից, Aravot.am -ին փոխանցեց, որ 5 ոստիկան դատարանում ցուցմունք են տվել, թե այս երկու եղբայրները փորձել են փախուստի դիմել, իրենց դիմադրություն են ցույց տվել, իրենք էլ բռնել, բերման են ենթարկել, ավելին, ոստիկանները հայտնել են, թե երիտասարդներն են փորձել ծեծի ենթարկել իրենց:  Նրանց ցուցմունքների հիման վրա էլ դատարանը որոշել է երկամսյա կալանքի ենթարկել տղաներին։

Միջադեպը, պարզվում է, ծագել է նրանից, որ եղբայրները իրենց մեքենան ճռռացնելով վարել են Գյումրիի Վարդանանց հրապարակում, ոստիկանները նախազգուշացրել են ՝ հանգիստ վարել։  Տղաները սկզբում ներողություն են խնդրել ոստիկաններից։  Նկատողությունից հետո,  երբ մեկ այլ մեքենայի վարորդ սկսել է ճռռացնել, ու ոստիկանների ուշադրությունը սևեռվել է միայն իրենց վրա, եղբայրները հարցրել են․ «էս մենակ մեզ կկանգնեցնե՞ք»։ Սկսվել է հրմշտոց, որին փաստորեն հաջորդել է երկվորյակներին ծեծելով ոստիկանության բաժին տանելը»,-գրել է կայքը:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ֆրանսիայում ձերբակալվել է 2 կասկածյալ՝ լիցեյները պայթեցնելու սպառնալիքների համար
2005 և 2007 թվականներին ծնված երկու եղբայրները հինգշաբթի ...
Պարզվել է 20-ամյա հղի կնոջ մահվան պատճառը. մեղադրանք է ներկայացվել ԲԿ-ի երեք բժշկի. նախաքննությունը շարունակվում է
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում քննվող քրեական...
ՄԻԵԴ-ը նախնական ընդունել է Արթուր Դանիելյանի ու Արմեն Աշոտյանի գործերով գանգատները. փաստաբան
Այդ գործերն են՝ Արթուր Դանիելյանի գանգատը՝ Ալեն Սիմոնյանին ապօրինաբար քրեական պատասխանատվությունից ազատելու վերաբերյալ...
Ադրբեջանում Իրանի քաղաքացին լրտեսության մեղադրանքով է 12 տարվա ազատազրկման դատապարտվել
Պետական ​​անվտանգության ծառայության կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, որ Գաեդի Մոհամմադ Նաջաֆը լրտեսությամբ է զբաղվել Ադրբեջանի տարածքում...
Գեղարքունիքում հայրը կասկածվում է անչափահաս դստերը ծեծելու և սեռական հարաբերություն ունենալ փորձի մեջ
Մարտի 23-ին, արտառոց դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում…
Կոլորադոյի նահանգում կործանվել է  AH-64E Apache ուղղաթիռը
Զորավարժությունների ժամանակ ամերիկյան հարվածային ուղղաթիռ է կործանվել...
Ամենաշատ