News
Լրահոս
News
Կիրակի
Նոյեմբեր 18
Տեսնել լրահոսը

Ղազախստանի սեյսմոլոգները Չինաստանի հյուսիս-արեւմուտքում մեկ օրվա ընթացքում առնվազն 4 երկրաշարժ են արձանագրել, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Ղազախստանի կրթության նախարարության գիտության կոմիտեի սեյսմոլոգիական փորձարարական-մեթոդական արշավախմբի կայքում հրապարակված տվյալները։

4,4 մագնիտուդով վերջին ստորգետնյա ցնցումը գրանցվել է կիրակի Աստանայի ժամանակով 22:04-ին։ Էպիկենտրոնը գտնվել է Ալմա-Աթայից 463 կմ հարավ-արեւելք, 5 կմ խորության վրա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Partner news