News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեան ու Կորեայի Հանրապետությունը ավարտել են Անվտանգության միացյալ գոտու ականազերծումը, որը տեղակայված էր երկու երկրների սահմանին՝ ապառազմականացված գոտում, փոխանցում է «ՌԵԳՆՈՒՄ» գործակալությունը։

Yonhap գործակալության տվյալներով՝ հայտնաբերվել եւ ոչնչացվել է 5 հակահետեւակային ական։

Ակնկալվում է նաեւ, որ մինչեւ հոկտեմբերի 25-ը, համաձայն 2018 թվականի սեպտեմբերի 19-ի ռազմական համաձայնագրի, Միացյալ Անվտանգության գոտուց հեռացվելու են զինամթերքներն ու հրազենները, իսկ դիտորդական կետերն էլ ապամոնտաժվելու են: Այսպիսով, բացառվելու է նոր սադրանքների եւ զինված միջադեպերի հնարավորությունը:

Բացի այդ, առաջիկա օրերին ՄԱԿ-ի, Հյուսիսային եւ Հարավային Կորեաների հրամանատարության միջեւ աշխատանքային հանդիպում կանցկացվի, որպեսզի քննարկվի սահմանի հետագա ապառազմականացման ծրագրերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ