News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցից հետո սպանված Washington Post-ի սյունակագիր Ջամալ Հաշաքջիին խեղդել են խուճապի մեջ, հայտնում է «Լենտան»՝ վկայակոչելով Reuters-ն։

Բարձրաստիճան կառավարական պաշտոնյան պնդում է, որ Էր Ռիադը Ստամբուլ է ուղարկել 15 մարդուց բաղկացած թիմ, որը պետք է խաղաղ միջոցներով համոզեր 59-ամյա լրագրողին վերադառնալ հայրենիք։ Հանդիպման ժամանակ նրանք սկսել են նրան սպառնալ, խոստացել են առեւանգել։

Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, դուրս է պրծել եւ օգնություն կանչել, որի պատճառով խումբը խուճապի է մատնվել։ Փորձել են լրագրողի բերանը փակել, սակայն ստացվել է, որ խեղդել են, պնդում է աղբյուրը։

Սպանությունից հետո գործողության մասնակիցները հագել են լրագրողի հագուստը եւ դուրս եկել, որ տեսահսկման տեսախցիկները նկարահանեին իբրեւ թե լրագրողը լքել է դիվանագիտական ներկայացուցչության շենքը։ Ապա սպանված Հաշաքջիին փաթաթել են գորգի մեջ եւ տարել են Ստամբուլից 90 կմ հեռավորության վրա գտնվող անտառ։

Անանուն պաշտոնյան հայտարարել է, որ Հաշաքջիին ցանկացել են հայրենիք վերադարձնել այլախոհների վերադարձի նախաձեռնության շրջանակներում։ Նա գործակալությանը ներկայացրել է սաուդյան հետախուզության փաստաթղթերը իբրեւ այդ փաստի հաստատում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ