News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների հարավային սահմանների կողմը շարժվող «միգրանտների քարավանը» աճել է եւ այժմ դրա կազմում շուրջ 5 000 մարդ կա, հայտնում է RT-ն՝ վկայակոչելով Fox News-ն։

Նշվում է, որ Մեքսիկային չի հաջողվել կասեցնել մարդկանց այդպիսի մեծ թվի շարժը։

«Կենտրոնական Ամերիկայից միգրանտները, որոնք շարժվում են դեպի ԱՄՆ, իրենց օրը սկսում են մեքսիկական Սյուդադ Իդալգո քաղաքից։ Չնայած նրանց սահմանին կանգնեցնելու Մեքսիկայի փորձերին՝ միգրանտների աճող ամբոխը վերականգնել է իր շարժ դեպի ԱՄՆ-ի կողմը։ Նրանց թիվն ավելացել է մինչեւ 5000 մարդու»,-գրում է  հեռուստաընկերությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ