News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր չէ մեղմացնել Չինաստանի դեմ սահմանած մաքսատուրքերը, հայտնում է Axios պորտալը՝ վկայակաչելով լավատեղյակ աղբյուրներին:

Աղբյուրներից մեկը հայտարարել է, որ Թրամփը «ցանկանում է, որպեսզի նրանք ավելի շատ տանջվեն» 200 մլրդ դոլարի չինական ապրանքների համար սահմանված մաքսատուրքերի պատճառով: Նրա խոսքով՝ Թրամփը կարծում է, որ մաքսատուրքերը որքան երկար տեւեն, այնքան իր ձեռքին ճնշման շատ լծակներ կլինեն:

Մյուս աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ նախագահը ուշադրությունը կենտրոնացնում է Չինաստանի հետ հնարավոր գործարքի մանրամասների վրա, բայց ավելի շատ կենտրոնացած է ճնշման լծակների ստեղծման վրա:

Չինաստանի եւ ԱՄՆ-ի միջեւ առեւտրային պատերազմը սկսվել է այն ժամանակ, երբ այս տարվա հուլիսի 6-ին ուժի մեջ մտան այս պետությունների միջեւ սահմանված փոխադարձ բարձրացված մաքսատուրքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ