News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 24
USD
477.81
EUR
544.32
RUB
7.6
ME-USD
0.16
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 22-ին, մեկնարկել է արտահերթ նիստը, որի օրակարգում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագիծն է եւ հարակիծ օրինագծերի փաթեթը:

Նշենք, որ եթե ԱԺ-ն ընդունի այս օրինագիծը առաջին եւ երկրորդ ընթերցմամբ, ապա դեկտեմբերին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունները տեղի կունենան Ընտրական օրենսգրքի նոր փոփոխություններով, իսկ եթե հնարավոր չլինի ընդունել նախագծերի փաթեթը, ապա ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով:

ՀՀԿ-ն մինչ այս պահը չի կոնկրետացրել, թե ինչ դիրքորոշում ունի Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի վերաբերյալ: Եթե ՀՀԿ-ն դեմ լինի օրենսգրքին, ապա ամենայն հավանականությամբ, այն չի անցնի:

Հիշեցնենք, որ Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջանի Բուքիքիոն հանդես էր եկել հայտարարությամբ, որտեղ դրական գնահատելով ԸՕ փոփոխությունները, միաժամանակ նշել էր. « Վենետիկի հանձնաժողովի վերապահումները՝ ընտրություններին նախորդող մեկ տարվա ընթացքում ընտրական համակարգի էական փոփոխություններ կատարելու վերաբերյալ, ինչպիսիք են՝ տարածքային ցուցակների վերացումը,

Նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարեւոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջեւ առկա է կոնսենսուս»:

Ընտրական օրենսգրքի փոփոխությունները ենթադրում են ռեյտինգային ընտրակարգի վերացում, փակ (անփոփոխելի) ցուցակներով համամասնական ընտրություններ, ԱԺ անցնելու համար նվազագույն շեմի իջեցում կուսակցությունների համար 5-ից 4, դաշինքների համար՝ 7-ից 6 տոկոս: նաեւ նախատեսվում է, որ ԱԺ պետք է անցնի առնվազն 4 քաղաքական ուժ, սակայն 4-րդ ուժի ստացած քվեները չպետք է ցածր լինեն 2 տոկոսից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Արտաշատում արտահերթ ընտրություններ կանցկացվեն սեպտեմբերի 29-ին
Արտաշատ համայնքի ավագանու 5 անդամներ մայիսի 3-ին հրաժարականների դիմումներ են ներկայացրել...
Գորայքի ընտրություններում պարտված թեկնածուն դիմել է դատարան
Պահանջում է անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները...
Առաջիկա ՏԻՄ ընտրություններին գրանցված համայնքի ղեկավարի 46 թեկնածուներից 3-ը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել
Ավագանու անդամի գրանցված 100 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 3 թեկնածու...
Արմավիրի Զարթոնք համայնքում գյուղապետի արտահերթ ընտրություններ կկայանան սեպտեմբերի 29-ին
Պարույր Սարգսյանը համայնքի ղեկավարի պաշտոնում ընտրվել էր 2016 թվականի սեպտեմբերի 18-ին, սակայն 2019-ի ապրիլի 13-ին հրաժարականի դիմում է ներկայացրել...
Չզարմանաք, որ մեկ տարի հետո 2017-ի ընտրությունների հետ կապված քրեական գործ հարուցվի. Ալեն Սիմոնյան
Ես այն մարդն եմ, որ լրագրողներին կոչ եմ արել Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին երբեք նախագահ անունով չդիմել…
Շիրակի մարզի Գետափ եւ Գեղարքունիքի Վանեւան համայնքների ղեկավարների արտահերթ ընտրությունը կլինի սեպտեմբերի 29-ին
Մեկ այլ որոշմամբ, սեպտեմբերի 29-ին տեղի կունենա նաեւ Գեղարքունիքի մարզի Վանևան համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն...