News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունվար 21
Տեսնել լրահոսը

Ստամբուլում Սաուդյան Արաբիայի հյուպատոսարան այցից հետո սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիին խեղդել են խուճապի մեջ, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով սաուդյան բարձրաստիճան կառավարական աղբյուրին։

Բարձրաստիճան կառավարական պաշտոնյան պնդում է, որ Էր Ռիադը Ստամբուլ է ուղարկել 15 մարդուց բաղկացած թիմ, որը պետք է խաղաղ միջոցներով համոզեր 59-ամյա լրագրողին վերադառնալ հայրենիք։ Հանդիպման ժամանակ նրանք սկսել են նրան սպառնալ, խոստացել են առեւանգել։

Լրագրողը դիմադրություն է ցույց տվել, դուրս է պրծել եւ օգնություն կանչել, որի պատճառով խումբը խուճապի է մատնվել։ Փորձել են լրագրողի բերանը փակել, սակայն ստացվել է, որ խեղդել են, պնդում է աղբյուրը։

Ապա սպանված Խաշոգջիին փաթաթել են գորգի մեջ, հյուպատոսական մեքենայով դուրս են հանել եւ հանձնել Ստամբուլուոմ բնակվող իրենց կողմնակցին։

Սպանությունից հետո գործողության մասնակիցները հագել են լրագրողի հագուստը եւ դուրս եկել, որ տեսահսկման տեսախցիկները նկարահանեին իբրեւ թե լրագրողը լքել է դիվանագիտական ներկայացուցչության շենքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Լարիջանին քննադատել է Press TV-ի լրագրողի կալանքը
Նա նշել է, որ եթե Իրանում տեղի ունենար շատ ավելի փոքր նշանակություն ունեցող միջադեպ, որը նման կլիներ Հաշեմիի ձերբակալությանը…
Տրիպոլիում բախումների ընթացքում զոհվել է Ասոշիեյթիդ պրեսի լուսանկարիչը
Սպանվել է լուսանկարիչ Մուհամեդ բեն Խալիֆան...
Կրոնական աղանդի առաջնորդը ցմահ բանտարկության է դատապարտվել լրագրողի սպանության համար
Որը բացահայտել էր հզոր գուրուի կողմից անզուսպ սեքսուալ ոտնձգությունները…
Գործող իշխանությունը չի կարող ճնշում գործադրել ԶԼՄ-ի վրա, անգամ եթե ցանկանա. «Լուսավոր Հայաստան»
Նրա խոսքով՝ գործող իշխանությունները բազմիցս հայտարարել են, որ ոչ մի դեպքում չեն պատրաստվում ճնշում գործադրել ԶԼՄ-ի վրա...
ԶԼՄ-ների պաշտպանության ծրագրի ղեկավար. ԶԼՄ-ների նկատմամբ ճնշումները կաճեն
Հայաստանում լրատվամիջոցների վրա ճնշումները կաճեն․․․
Հայաստանի իշխանությունները լրատվամիջոցների ակտիվ մոնիթորինգ են իրականացնում. «Հրապարակ» թերթի խմբագիր
«Ցավալի է, որ այժմ անհանդուրժողականության մթնոլորտը ձեւավորում է մեր ոլորտի մարդը եւ նա, ով ժողովրդի միջոցով է իշխանության եկել...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ