News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտածում է փաստաթղթերում սեռի փոփոխության արգելքի մասին, գրում է Gazeta–ն՝ վկայակոչելով The New York Times–ն։

Թերթը նշում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման սատարում էր քաղաքացիների ինքնորոշման իրավունքը սեռերի ընտրության հարցում։ Այդպիսի քաղաքականությունը տարակուսանք է առաջացրել պահպանողականների մոտ։

Այժմ ԱՄՆ առողջապահության եւ սոցիալական ծառայության նախարարությունը հանդես է եկել նախաձեռնությամբ իրավաբանորեն ամրագրել միայն 2 սեռերի գոյությունը՝ կին եւ տղամարդ։ Բացի այդ, գերատեսչությունը առաջարկում է արգելել սեռը փոխել փաստաթղթերում։ Ցանկացած կասկած այդ առիթով կլուծվեն գենետիկ թեստի օգնությամբ։

Այսպիսով, պարբերականը նշում է, որ 1.4 մլն ամերիկացու կմերժեն դաշնային մակարդակով նրանց սեռը ճանաչելու հարցում (ինքնուրույն ընտրված կամ վիրաբուժական ճանապարհով փոխված)։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ