News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն իրականացրել է Հայաստանի համայնքներում տեղի ունեցած ընտրությունների դիտարկում:

Այդ նպատակով ստեղծված աշխատանքային խմբի անդամները Պաշտպանի անմիջական ղեկավարությամբ իրականացրել են անհրաժեշտ ուսումնասիրություններ, ապահովել են արձանագրված ահազանգերի ու բողոքների քննարկումը, ինչպես նաև քաղաքացիներին տրամադրել են իրավական խորհրդատվություն:

Մասնավորապես, Աշխատակազմի թեժ գծին ստացվել է ահազանգ ընտրատեղամասում քաղաքացիների կուտակումների և ընտրողների ուղղորդումների վերաբերյալ: Ստացած տեղեկությունը վերաբերել է Գեղարքունիքի մարզի Ներքին Գետաշեն համայնքի թիվ 21/4 ընտրատեղամասին: Հարցն անմիջապես ուսումնասիրվել է Պաշտպանի աշխատակազմում և տեղեկությունը փոխանցվել է ՀՀ ոստիկանություն:

Ողջ օրվա ընթացքում առանձին ուշադրություն է դարձվել ընտրությունների վերաբերյալ զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած նյութերին: Ուսումնասիրության է ենթարկվել ավելի քան 270 հրապարակում։ Արձանագրվել են ընտրողների ուղղորդման, քաղաքացիների կուտակումների և մյուս միջադեպերի վերաբերյալ հրապարակումները: Մասնավորապես, ընտրողների ուղղորդման մասին հրապարակում է եղել կապված Կոտայքի մարզի Սոլակ գյուղի հետ: Արձանագրվել է նաև Ոստիկանության ծառայողի կողմից Հրազդանի 26/14 ընտրատեղամասից գրանցամատյանի հեռացման վերաբերյալ հրապարակումը: Մեկ այլ հրապարակման համաձայն՝ Էջմիածնի թիվ 14/07 ընտրատեղամասում քվեարկության պահին ընտրողի մոտ հայտնաբերվել է երկու քվեաթերթիկ։ Արձանագրվել են նաև մի շարք թեկնածուների հրապարակային պնդումները վարչական լծակներ գործադրվելու վերաբերյալ:

Հատուկ ուշադրություն է դարձվել լրագրողական աշխատանքների ապահովմանը: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը լրագրողական աշխատանքի խոչընդոտի դեպք չի արձանագրել:

Ընտրական գործընթացների հետ կապված հարցերով Պաշտպանի աշխատակազմն արդյունավետ համագործակցել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի և իրավապահ մարմինների հետ:

Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին, ինչպես նաև զանգվածային լրատվության միջոցներում տեղ գտած հրապարակումների առնչությամբ Պաշտպանին օրենքով վերապահված իրավասության շրջանակում կձեռնարկվեն համապատասխան միջոցներ, ինչպես նաև կիրականացվեն դրանց բոլորի առնչությամբ հետևողական աշխատանքներ: 

Ընտրական իրավունքների իրականացմանն առնչվող բողոքները Պաշտպանին կարելի է ուղղել 116 և (096) 116100 հեռախոսահամարներով կամ այցելելով աշխատակազմ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ