News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն վաղուց է փորձում Սեւ ծովում ռազմանավեր տեղակայել՝ օգտագործելով Վրաստանի եւ ՆԱՏՕ-ի միջեւ դաշինքը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմական գիտությունների թեկնածու, Ռուսաստանի պետական հումանիտար ինստիտուտի տարածաշրջանային եւ արտաքին քաղաքականության ամբիոնի դոցենտ, քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը:

Քաղաքագետի կարծիքով՝ Վաշինգթոնը կփորձի Արեւելյան Անատոլիայում բազաներ ստեղծել, որպեսզի այնտեղ տեղակայի իր զինծառայողներին, եւ պահանջի իր տրամադրության տակ դնել մի շարք թուքական նավահանգիստներ:

«Իրադարձությունների նման ընթացքը կարող է Անդրկովկասի իրավիճակը սկզբունքորեն փոխել: Ամերիկացի շատ փորձագետների գնահատմամբ՝ այս տարածաշրջանում ԱՄՆ-ն սկսել է իր ազդեցությունը կորցնել Վաշինգթոնի կողմից նրա հանդեպ հետաքրքրության կորուստի պատճառով»,- պարզաբանեց փորձագետը:

Նրա խոսքով՝ Բաքուն, օրինակ, իրականացնելով սեփական գլոբալ էներգետիկ նախագծերը, իրեն ներկայացնելով Եվրոպայի էներգետիկ անվտանգության գրեթե երաշխավոր, Վաշինգթոնի հետ մշտապես համագործակցել է: Մարկեդոնի կարծիքով՝ իսկ հիմա միանգամայն հնարավոր է, որ Բոլթոնն Ադրբեջանին ինչ-որ նոր գաղափարներ կառաջարկի, հնարավոր է՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված, հրաշալի հասկանալով, որ Երեւանին ՀԱՊԿ-ից անմիջապես եւ արագ հեռացնել չի ստացվի:

«Դե իսկ հիմա նա Անդրկովկաս է թռչում անդրկովկասյան պետությունների հետագա քաղաքական կուրսի մասին ավելի հստակ կարծիք կազմելու համար եւ լսելու նրանց ավելի մանրամասն դիրքորոշումն իրանական հարցում»,- եզրափակեց փորձագետը:

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնը հայտնել էր, որ նոյեմբերի 20-ին մտադիր է աշխատանքային այցով Ռուսաստան-Ադրբեջան-Հայաստան-Վրաստան ուղեւորություն կատարել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի քաղաքականության հերթական դրսևորումն է. հայտարարություն
Մարաղայի ջարդերը հայերի նկատմամբ ատելության և թշնամանքի ադրբեջանական…
Արցախի պատգամավորներին կշտամբել եմ իրենց թուլակամության համար․ Սերժ Սարգսյան
Թուլակամությունը կայանում էր նրանում, որ մամուլը ինչպես գրել էր, որ Քառօրյա պատերազմի ընթացքում Լաչինի միջանցքով մեծ խցանումներ․․․
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում հայկական ջարդերի զոհերի հիշատակին նվիրված տարելիցը
Ծիծեռնակաբերդի բարձունքում նշվեց Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված...
Բոլորս պետք է ջանանք, որ Սումգայիթում տեղի ունեցած ողբերգությունները երբեք չկրկնվեն. Մարագոս
Իմ խորին ցավակցությունն եմ հայտնում բոլորին, ովքեր 36 տարի առաջ...
Բաքվին կոչ ենք անում առերեսվել հայաբնակ վայրերի հայաթափման հանցանքին, ԼՂ էթնիկ զտմանը և ցեղասպանությանը.հայտարարություն
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությանը հայտարարություն է տարածել՝ շարունակելով Հայաստանի հասցեին հերյուրանքներ սփռելու պետական գիծը...
Այսօր էլ Ադրբեջանը շարունակում է իր վերահսկողության ներքո հայկական որևէ հետքի վերացմանն ուղղված քաղաքականությունը. ԱԳՆ
Միջազգային հանրությունը պետք է համարժեք գնահատական տա տեղի ունեցած զանգվածային ոճրագործություններին և գործարկի առկա բոլոր մեխանիզմները...
Ամենաշատ