News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Բաքվի հեռուստաաշտարակի մերձակայքում սողանքի հակված երկու գոտիներ են հայտնաբերվել, այդ տարածքներում ինչ–որ պահի սողանք տեղի կունենա։ Այս մասին minval.az–ին ասել է Ադրբեջանի ԳԱԱ սոյսմոլոգիական ծառայության հանրապետական կենտրոնի գլխավոր տնօրեն Գուրբան Ետիրմիշլին։ Նա նշել է, որ սողանքի գոտում ուսումնասիրություններ են կատարվում եւ այդ գործընթացը երկար կտեւի։

«Սողանքի ուղղության պարզման եւ դրա կանխման համար միջոցներ ձեռք կառնվեն։ Առաջին հերթին՝ այդ տարածքը պետք է ուսումնասիրել գիտական տեսանկյունից եւ պարզել պատճառները։ Իրականացվում են համալիր միջոցառումներ։ Նախնական տվյալներով՝ սողանքը 46 մետր խորություն ունի»,–նրա խոսքերը մեջբերում է լրատվամիջոցը։

Նշենք, որ վերջին ժամանակներս Բաքվում ակտիվացել են սողանքային գոտիները։ Սողանքները արդեն իսկ էական վնաս են պատճառել մասնավոր անձանց եւ քաղաքի ենթակառուցվածքներին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ