News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը


Մենք մեծ նշանակություն ենք տալիս «Եվրասիական շաբաթ» համաժողովի անցկացմանը Հայաստանում։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։

Նա համոզված է, որ այս փուլում Հայաստանում տեղի է ունենում քաղաքական ու տնտեսական համակարգի խորը տրանսֆորմացիա, ձեւավորվում է արդիական քաղաքական ու տնտեսական օրակարգ։  

«Ակնհայտ է, որ այն մեծ մասամբ ձեւավորվում է նաեւ հաշվի առնելով ԵՏՄ ինտեգրացիան ներուժը։ Այս համատեքստում կարծում եմ, որ համաժողովը լավ հարթակ է ինտեգրացիոն գործընթացի միջանկյալ արդյունքներն ամփոփելու համար, հատկապես Միությունում Հայաստանի նախագահության նախօրեին»,–նշել է ՀՀ վարչապետի պաշտոնակատարը։

Միաժամանակ նա շեշտեց, որ արդեն սկսել են քննարկել այն հարցերը, որոնք մտադիր են առաջարկել որպես առաջնահերթություններ ԵՏՄ–ում ՀՀ–ի նախագահությւան ժամանակ։

Բացի այդ, Փաշինյանի խոսքով, այս համաժողովում հնարավորություն կլինի քննարկել ԵՏՄ անդամ երկրների գործարար շրջանակներին անհանգստացնող խոչընդոտները, որոնք դեռ գոյություն ունեն եվրասիական շուկայում եւ մշակել իրական միջոցներ դրանք վերացնելու ուղղությամբ։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարը վստահություն հայտնեց, որ եվրասիական շաբաթը կդառնա այն հարթակը, որի շրջանակներում կկնքվեն պայմանագրեր, կքննարկվեն հնարավոր համատեղ նախագծերը եւ նոր գործարար կապեր կհաստատվեն։

«Ուրախալի է, որ համաժողովին այսօր մասնակցում են ավելի քան 300 հայկական ձեռնարկություններ, որոնք պատրաստ են եվրասիական գործընկերների հետ երկարաժամկետ համագործակցությանը, ներդրումների ներգրավմանը եւ գործընկերային փոխգործակցության հաստատմանը»,–շեշտեց Փաշինյանը  

Հենց այդ ձեռնարկատերերի ներկայությունը, նրա կարծիքով, ապացուցում է համաժողովի նկատմամբ բարձր հետաքրքրվածությունն ու համաժողովի շրջանակում կոնկրետ որոշումների մշակման կարեւորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ