News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը


Խաղաղ օվկիանոսի հարավային հատվածում առաջին անգամ լուսանկարել եւ տեսանկարահանել են Enypniastes eximia էակին, որը ծովային վարունգի հազվագյուտ տեսակ է: Օրգանիզմն անվանել են «անգլուխ հավ-հրեշ», հայտնում է The Independent-ը:

Խոսքը օվկիանոսը խորը շերտերի բնակչի մասին է, որը բավականին ուշագրավ արտաքին ունի: Համացանցի օգտատերերի հատուկ խանդաղատանքն են հարուցել Enypniastes eximia-ի թաղանթավոր թաթիկները, որոնց շնորհիվ այս էակը կարողանում է գիշատիչներից փախչել եւ ուտելիք գտնել:

«Անտարկտիդայի արեւելյան հատվածում օվկիանոսը բնակեցված է ահռելի քանակությամբ եզակի տեսակներով, որոնցից մեկն էլ այս հետաքրքիր ծովային վարունգն է: Ջրերը, որտեղ բնակվում են այս եւ այլ հազվագյուտ տեսակները, չեն պահպանվում, այսինքն՝ գոյություն ունի հազվագյուտ տեսակների ոչնչացման որոշակի վտանգ, որն առաջանում է, օրինակ, կոմերցիոն արդյունահանմամբ»,- ասում է Ավստրալիայի Անտարկտիդայի ծովային կենդանի պաշարների պահպանության հարցերով հանձնակատար Ջիլիան Սլոքումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ