News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Կամ գնում ենք արտահերթ ընտրությունների նոր օրենսգրքով, կամ դուք գնում եք սաբոտաժի ճանապարհով եւ մենք դեկտեմբերին կայանալիք անխուսափելիորեն կայանալիք ընտրություններին գնում ենք հին ընտրական օրենսգրքով: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը՝ դիմելով ՀՀԿ-ական պատգամավորներին:

Նա կոչ արեց գնալ խոհեմության ճանապարհով, համախոհության ճանապարհով. «Ասել, որ ժամանակ չենք ունեցել ընտրական օրենսգիրքը քննարկելու, ես եւ իմ ընկերները ամռան ամիսներին ԱԺ-ում հանգամանորեն քննարկել ենք եւ էական փոփոխություն մեր քննարկածից չի եղել: Կոչս բարեկամական է բոլոր ուժերին, գնալ կոնսենսուսի ճանապարհով, ընտրությունների գնալ շատ ավելի բարելավված ընտրական օրենսգրքով, քան այն ընտրական օրենսգրքով, որն ուղղակի ապաքաղաքականացրեց 2017-ի ապրիլյան ընտրությունները: Ինչ վերաբերում է երկրորդ ընթերցումը մի քանի օր հետաձգելուն, էստեղ խնդիր չկա: Եթե կառավարությունը կտեղավորվի իր հաշվարկներում, կարծում եմ՝ այդ հարցը եւս լուծելի է:  Հորդորում եմ ունենալ քաղաքական կոնսենսուսի հասնելու ցանկություն»,-հայտարարեց Նաիրա Զոհրաբյանը:

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հայկ Բաբուխանյանը համաձայնեց, որ իսկապես երկրում կա սահմանադրական ճգնաժամ, նաեւ ընդունեց, որ Ընտրական օրենսգրքի փոփոխություններում կան դրական դրույթներ, սակայն հավելեց, որ Ընտրական օրենսգրքի ներկայացված նախագիծը թերի է եւ պետք է լրջորեն քննարկել այն: Բաբուխանյանն առաջարկեց երկու ամիս ժամանակ տրամադրել Ընտրական օրենսգիրքը ընդունելու եւ նոր ընտրություններ անցկացնելու համար:

Նշենք, որ ԱԺ-ում քննարկվում է Ընտրական օրենսգրքի փոփոխությունների եւ հարակից նախագծերի փաթեթը: Եթե այն չընդունվի, ապա դեկտեմբերին ԱԺ ընտրությունները տեղի կունենան գործող Ընտրական օրենսգրքով:

Նշենք, որ ՀՀԿ ԳՄ-ն այսօր վաղ առավոտյան նիստ է արել, որտեղ քննարկվել եւ հաստատել է ՀՀԿ դիրքորոշումը Կառավարության կողմից ԱԺ ներկայացված Ընտրական օրենսգրքի նախագծի վերաբերյալ, որը պաշտոնապես կհրապարակվի ԱԺ արտահերթ նիստին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Հաստատվել է հոկտեմբերի 29-ին ՏԻՄ ընտրությունների նախապատրաստման եւ անցկացման միջոցառումների ժամանակացույցը
Համապատասխան ընտրատարածքային ընտրական հանձնաժողովում թեկնածուների գրանցումը կատարվում է՝ 2023 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 4-ը՝ մինչեւ ժամը 18:00-ն...
Ամենաշատ