News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հույս ունի, որ առաջիկայում ԱՄՆ հետ մեր երկրի շփումները կինտենսիվանան։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Փաշինյանը։

«Ցավոք Միացյալ Նահանգների հետ մեր շփումներն  այդքան էլ ինտենսիվ չեն ես հույս ունեմ, որ  առաջիկա ժամանակահատվածում կինտենսիվանան, չնայած նախորդ շաբաթ այցելել էր ԱՄՆ փոխպետքարտուղարի տեղակալը եւ շատ կարեւոր եւ հետաքրքիր քննարկում ունեցանք։ Կարող եմ ասել, որ մենք պատրաստվում ենք ինտենսիվ շփումների»,–նշեց նա։

Հարցին, թե արդյոք Ռուսաստանը «խանդով» է վերաբերում Հայաստանի հարաբերություններին գերտերություների հետ, Փաշինյանն ընդգծեց, որ ինքն այդպիսի տպավորություն չի ստացել։

«Մեր հարաբերությունները եւ իմ անձնական հարաբերությունները մեր գործընկերների հետ, ինչպես եւ ասել եմ, շատ ուղիղ են, անկեղծ, առանց մութ անկյունների եւ ես ուրախ եմ, որ մեր գործընկերների այդ թվում Ռուսաստանի,Վլադիմիր Պուտինի հետ փոխվստահության մթնոլորտ է ձեւավորվել, սակայն դա չի նշանակում, որ մենք ամեն ինչում եւ ամեն ինչ մասին ունենք նույն տեսակետը, ամեն ինչում համաձայն ենք, դա նշանակում է, որ մենք ըմբռնում ենք փոխադարձաբար միմյանց տեսակետերը եւ վստահ եմ, որ երկուստեք անկեղծ ենք»,– հավելեց նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
NESA կենտրոնի ներկայացուցիչներն այցելել են Քննչական կոմիտե. վերապատրաստման պայմանավորվածություններ են ձեռք բերվել
ՀՀ քննչական կոմիտեում շարունակվում են Կոմիտեի տարածքային մարմինների…
Գրիգոր Էլիզբարյանն ԱՄՆ գործընկերներին է ներկայացրել զինվորական դատախազության գործունեությունը
Գլխավոր դատախազի տեղակալներն ընդունել են ԱՄՆ Միջազգային իրավական հետազոտությունների պաշտպանական ինստիտուտի ներկայացուցիչներին…
Քննարկվել են Քննչական կոմիտեի և ԱՄՆ ԹՊԻՀ գրասենյակի միջև համագործակցության ոլորտները
Արսեն Այվազյանը տիկին Կուրթին ողջունել է առաջին անգամ ՀՀ քննչական կոմիտեում և վստահություն հայտնել, որ նրա համակարգման ներքո Հայաստանում…
Պապոյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին. կարեւորել են 2024-ին «Ամերիկայի մրցունակության փոխանակում» ծրագիրը ՀՀ-ում անցկացնելը
Զրուցակիցներն անդրադարձել են Հայաստանի Հանրապետության և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև Առևտրի և ներդրումների հարցերով աշխատանքային...
Արդարադատության ոլորտում գործող և սպասվող թվային հարթակները փոխնախարարը ներկայացրել է ԱՄՆ ՄԶԳ պատվիրակությանը
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագա աշխատանքային քննարկումների…
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը մասնակցել է ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային այցելուների առաջնորդական ծրագրին
ՀՀ ԿԸՀ անդամ Աննա Գրիգորյանը ԱՄՆ Պետդեպարտամենտի միջազգային...
Ամենաշատ