News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Երեւանում անցկացվող «Եվրասիական շաբաթ» երրորդ միջազգային համաժողովի շրջանակներում հատուկ ուշադրություն կդարձվի բիզնեսի ու իշխանությունների փոխհարաբերությունների զարգացմանը։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի բացման ժամանակ հայտարարեց  Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը։

Նա մասնավորապես նկատեց, որ ԵՏՄ–ն ցանկանում է միջազգային շուկա դուրս գալ ճանաչելի եւ որակյալ եվրասիական բրենդներով։

«Մենք ցանկանում ենք միջազգային շուկա դուրս գալ եվրասիական բրենդներով, որոնք կլինեն ճանաչելի, ժամանակակից եւ նորագույն տեխնոլոգիաների կիրառմամբ» ,–պարզաբանեց Տ. Սարգսյանը։

Միաժամանակ նա շեշտեց, որ իրենք քննարկում են այնպիսի նախաձեռնություններ, ինչպիսիք են՝ Եվրասիական ոսկերչական բրենդի ստեղծումը, շինարարության ոլորտի չափանիշները, թվային տրանսպորտային միջանցքները, «խելացի քաղաքների» տեխնոլոգիաները եւ այլն։

Բացի այդ, Սարգսյանն ընդգծեց, որ ԵՏՄ երկրների ձեռնարկատերերը հետաքրքրված են արտասահմանյան բիզնեսի, տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների եւ միջազգային կազմակերպությունների  հետ ուղիղ կապի հաստատմամբ։

Իր հերթին այդպիսի հետաքրքրվածություն են ցուցաբերում նաեւ արտասահմանյան ձեռնարկատերերը՝ Հարավ–արեւելյան Ասիայից մինչեւ Միջին Արեւելք եւ Լատինական Ամերիկա։ Այս թեմային, ի դեպ, նվիրված կլինի ռազմավարական «Եվրասիական մայրցամաքային գործընկերություն. Ընդլայնելով ԵՏՄ բիզնեսի տիրույթը» նստաշրջանը։

«Ուղիղ բիզնես երկխոսության հաստատման հնարավոր ուղիներից մեկը շուկայի մասնակիցներն ու փորձագետները տեսնում են Եվրասիայի տարածքում նոր տնտեսական մեգագործընկերության՝ Եվրասիական մայրցամաքային գործընկերության հաստատմամբ»,–եզրափակեց Տ. Սարգսյանը։  

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց այս պահին չկա, տնտեսության դիվերսիֆակցումը ուղիղ կապ ունի անվտանգության հետ. Կարապետյան
ԵԱՏՄ-ից դուրս գալու հարցը չէի հակադրի ԵՄ շուկային ինտեգրվելու հարցին…
Ռուսաստանի Պետդուման ԵԱՏՄ-ից ապրանքների առցանց վաճառքի համար ԱԱՀ վճարման մասին օրենք է ընդունել 
Դաշնային օրենքի նախագծի ընդունումը կբարելավի ԱԱՀ-ի վարչարարության համակարգը, կվերացնի անհավասարությունը ռուս և օտարերկրյա հարկատուների ԱԱՀ հարկման հարցում...
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Ամենաշատ