News
Լրահոս
News
Երկուշաբթի
Նոյեմբեր 19
Տեսնել լրահոսը


Ես ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալն իմ կերպարն է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ սա, իհարկե, հումոր է։

«Ես ուրախ եմ, որ Հանրապետականի համար ընդդիմադիր գործունեության իդեալն իմ կերպարն է, որին նրանք ուզում են նմանվել, սա հումոր, իհարկե։ Բայց էդ տրամաբանությունից պետք է դուրս գանք, որ գործող վարչապետն ու Կառավարությունը փորձ են անում որոշել, ով անցնի, ով չանցնի։ Ի վերջո, պետք է սովորենք նրան, որ քաղաքացիներն են այն սուբյեկտը, որ պատասխանեն այդ հարցերին իրենց քվեարկությամբ»,– ընդգծեց նա։

Հարցին, թե հնարավոր համարում է  նախկին իշխանությունների շարքերից կրկին համալրում լինի իրենց շարքերում Փաշինյանն ասաց. «Գիտեք, ցուցակում հնարավոր է լինեն անձինք, ովքեր եղել են, օրինակ հիմա Ֆելիքս Ցոլակյանը նախարար է նշանակվել, հնարավոր է, բայց էլի եմ ասում, ես հույս ունեմ, որ այս պրոցեսը, էն ինչ–որ մենք անում ենք, ընդ որում մեծ հավանականությամբ չենք անում իդեալական, բայց շատ կարեւոր է, որ մենք կարողանանք իսկապես համախմբել, կոնսոլիդացիա իրականացնել եւ փորձ անել՝ պրոֆեսիոնալ մարդկանց ճանապարհը չփակել։ Եկեք հիմա նայենք՝ Սերժ Սարգսյանն ինչպես է երկար տարիներ պահպանել իշխանությունը՝ հիմնականում պրոֆեսիոնալների ներգրավվելով, ընդ որում ներգրավվելիս հո չեն ասել՝ եկեք գնանք, երկիւրը թալանենք, ասել են՝ հանուն զագի, պետության, ծառայությունը ստանձնեք։ Ստանձնել են մարդիկ, հետո հանուն պետության ասել են, լավ եկեք մի բան էդքան էլ մի նկատեք, հետո երկրորդ, հետո երրորդ, հետո էլ ֆիքսել են,որ մինչեւ գոտկատեղը խրված են ինչ–որ պրոցեսի մեջ»։

Փաշինյանը նշեց, որ եթե որեւէ պաշտոնյա, կլինի Հունան Պողոսյանը, կամ որեւէ մեկը, եթե պարզվի, որ քրեորեն հետապնդելի արարք է թույլ տվել, նա կկանգնի դատարանի առաջ։

«Ես Հունան Պողոսյանին Շանթ Հարությունյանի հետ կապված հարցրել եմ եւ նրա պատասխանը լիովին բավարարել է ինձ։ Ուրախ եմ, որ Շահեն Հարությունյանի հարցազրույցով դա հաստատվեց»,–ասաց Փաշինյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Partner news