News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Օրենսդրությամբ սահմանված է, որ որոշ օրենքներ Ազգային ժողովում ընդունվել է ձայների 2/3-ով, եւ եթե Ընտրական օրենսգրքով սահմանում ենք, որ որեւէ քաղաքական ուժ չպետք է 2/3-ից ավելի քվե ունենա խորհրդարանում, դրանով ամրագրում ենք, որ այդ ուժը միանձնյա կարող է փոփոխություններ անել սահմանադրական օրենքներում: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի քննարկման ժամանակ նշեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանը:

«Արդյոք դա չի՞ հակասում կուսակցական բազմակարծությանը: Չէ որ, եթե նույնիսկ շատ ավելի շատ կուսակցություններ լինեն խորհրդարանում, մեկ կուսակցությունը հնարավորություն է ստանում փոխելու սահմանադրական օրենքները: Ուր է գնում կուսակցական բազմակարծությունն այս դեպքում»,-ասաց նա՝ հարց ուղղելով արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանին:

Ի պատասխան Արտակ Զեյնալյանն ասաց, որ սա վերաբերում է այն դեպքին, երբ քաղաքական ուժերից մեկն ստանում է ավելի շատ մանդատ, քան 2/3-ն է. «Այդպիսի հավանականությունը շատ մեծ չէ: Դա խոսում է այն մասին, որ քաղաքական ուժերից մեկն ունի շատ մեծ քաղաքական ռեսուրս: Եթե կենտ թվով ձայներ է ստացած լինում քաղաքական ուժը, ապա 2/3-ից պակաս է լինում նրա ստացած ձայների թիվը, զույգի դեպքում՝ մի փոքր ավել:  Այսինքն միանշանակ չէ, որ քաղաքական ուժը կարող է միանձնյա, առանց երկխոսության գնալու ընդունել սահմանադրական օրենքներ»,-ասաց Զեյնալյանը՝ հավելելով, որ քաղաքական մշակույթը պետք է բերի նրան, որ քվեարկությունը չլինի կուսակցական կամակորության դրսեւորում եւ քննարկումների արդյունքում պատգամավորը կարողանա դիրքորոշում ձեւավորել:

Նրա խոսքով, եղել են առաջարկներ, որ այդ 2/3 սահմանագիծը նվազեցվի մինչեւ 60 տոկոս, եղել են նաեւ առաջարկներ այն դարձնել 80 տոկոս. «Կառավարությունը գտնում է, որ այս իրավիճակում դրան ձեռք տալ պետք չի»:

Արմենուհի Կյուրեղյանը նկատեց. «Դուք ասում եք, որ շատ քիչ դեպքերում է, որ քաղաքական ուժը կարող է ստանալ 2/3-ից ավելի շատ ձայն, բայց այդ շատ քիչը մեր դռանը կանգնած է»:

Արտակ Զեյնալյանն էլ ասաց, որ եթե որեւէ ուժ ստանում է 2/3-ից ավելի ձայն, դա հավաքական որոշման արդյունք է, ոչ մի ընտրող մյուսների հետ չի համաձայնեցնում, որ այսինչ ուժը ստանա այդքան ձայն:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2022-2023 ԿԸՀ թվականների գործունեության հաղորդումը
ԿԸՀ նախագահը նախ հիշեցրել է, որ գործող հանձնաժողովն իր լիազորությունները ստանձնել է 2022-ի հոկտեմբերին, հետևաբար գործող հանձնաժողովի գործունեության...
ՄԱԿ-ի ներկայացուցիչներն ուզում են Ընտրական օրենսգրքի նախագծի առանցքային փոփոխություններին ծանոթանալ գրավոր ընթացակարգով
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը նոյեմբերի 20-ին հյուրընկալել է ՄԱԿ...
Ընտրական օրենսգրքում նախատեսվող փոփոխությունները խիստ խնդրահարույց են. ՀԿ-ների հայտարարությունը
ՀՀ Արդարադատության նախարարությունը շրջանառել է «ՀՀ ընտրական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ...
Վերին Դվին և Արզնի համայնքների քվեարկության վերջնական արդյունքները հայտնի են
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում համայնքի ղեկավարի և ավագանու անդամների, իսկ Կոտայքի մարզի Արզնի…
ԿԸՀ նախագահը ներկայացրել է 2024-ի բյուջեով կառույցին հատկացվող ֆինանսական միջոցները
Գումարը հատկացվելու է «Ընտրական գործընթացների համակարգում, կանոնակարգում և տեղեկատվության տրամադրում» ծրագրի շրջանակներում...
ԿԸՀ-ն հրապարակել է Վերին Դվինում և Արզնիում քվեարկության նախնական արդյունքները
2023 թվականի հոկտեմբերի 29-ին Արարատի մարզի Վերին Դվին համայնքում...
Ամենաշատ