News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Քրմոյանը հոկտեմբերի 18-19  Վիեննա կատարած աշխատանքային այցի շրջանակում հանդիպումներ է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերի, ԵԱՀԿ դեսպան, Տնտեսական եւ բնապահպանական ծրագրերի պատասխանատու, դեսպան Վուկ Ժուկիչի եւ ՄԱԿ-ի Թմրամիջոցների եւ հանցավորության գրասենյակի  փողերի լվացման դեմ պայքարի հարցերով խորհրդական Օլեքսի  Ֆեշչենկոյի հետ: Հանդիպումների ընթացքում  քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարին առնչվող մի շարք հարցեր:

Արդարադատության նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մասնավորապես՝ Սուրեն Քրմոյանը ներկայացրել է հայաստանյան քաղաքական նոր իրողություններով պայմանավորված կոռուպցիայի դեմ պայքարի հարցում իշխանությունների ցուցաբերած հաստատակամությունը եւ քաղաքացիների անվերապահ աջակցությունը Կառավարության կողմից իրականացվող հակակոռուպցիոն ծրագրերին:

Նախարարի տեղակալը ներկայացրել է նաեւ կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում առկա կարիքները եւ ծրագրերը: Այս համատեքստում ԵԱՀԿ-ի ձեռք է բերվել պայմանավորվածություն հակակոռուպցիոն համատեղ ծրագրերի իրականացման, կոռուպցիոն հանցագործությունների քննության առավել արդյունավետ համակարգ ներդնելու վերաբերյալ:

ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Թոմաս Գրեմինգերը դրական է գնահատել Հայաստանում  իրականացվող գործընթացները, հետաքրքրվել ներկայում իրականացվող բարեփոխումներով եւ նշել, որ ԵԱՀԿ-ն  Հայաստանի կողքին է բարեփոխումներ իրականացնելու ճանապարհին, ինչպես նաեւ կառույցի աջակցությունն է հայտնել համագործակցության խորացման հարցում՝ Հայաստանի հակակոռուպցիոն պայքարի ոլորտում առավել բարձր նշաձող սահմանելու համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՀԿ գործող նախագահը կայցելի Հարավային Կովկաս
Նրա խոսքով, ԵԱՀԿ-ի հեղինակությունը համաշխարհային քաղաքական և անվտանգության ճարտարապետության մեջ...
Արմեն Գրիգորյանը Ֆինլանդիայում ԵԱՀԿ ԽՎ նախագահի հետ քննարկել է ՀՀ-ԵՄ հարաբերությունների սերտացումը տարբեր ոլորտներում
Հանդիպման մասնակիցները կարևորել են ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի դերը երկրների միջև խաղաղության հաստատման գործընթացում...
Մենք աջակցում ենք Ադրբեջանին՝ վերադառնալ ցանկացող էթնիկ հայերի ինտեգրումն ապահովելու հարցում. Դոքերտի
Ուժի կիրառումը համայնքների միջև լարվածությունը կարգավորելու ընդունելի միջոց չէ...
Արմեն Գրիգորյանն ընդունել է Լուի Բոնոյին. քննարկել են հայ-ամերիկյան գործընկերությանը վերաբերող մի շարք հարցեր
Զրուցակիցները մտքեր են փոխանակել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բանակցային ընթացքի շուրջ…
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղարի հետ. նա մեղադրել է Հայաստանին
Հայաստանը մեղադրվել է սադրիչ հայտարարությունների մեջ...
Ազատությունից զրկված կանանց վերարտադրողական իրավունքի վերաբերյալ ուսումնասիրությունները մեր երկրում շատ քիչ են․ ՄԻՊ
Բացման խոսքով են հանդես եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ…
Ամենաշատ