News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ռուսաստանը ձեռնարկատիրական միջավայրի հարցում մի քանի դիրքերում բավականին առաջ է ընթացել եւ կարող է իր փորձը փոխանցել եվրասիական տարածքի գործընկերներին: Այս մասին հոկտեմբերի 22-ին Երեւանում մեկնարկած «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովի ժամանակ հայտարարեց ՌԴ առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը:

Սիլուանովի կարծիքով՝ եվրասիական տարածքում ձեռնարկատիրական միջավայրի բարելավումը նախատեսում է ԵՏՄ անդամ երկրների համատեղ ջանքեր եւ միասնական նորմատիվային ակտերի ընդունում:

Նա ներկայացրեց ռուսական փորձը, որը, նրա խոսքով, երկրին թույլ է տվել իր բիզնես կլիման զգալիորեն բարելավել:

«2012 թվականին Ռուսաստանը Համաշխարհային բանկի Doing business վարկանիշում գտնվել է 120-րդ տեղում: Եվ այդ ժամանակ խնդիր էր դրվել բարելավել ձեռնարկատիրական գործունեության պայմանները ու մտնել քսանյակի մեջ: Ռուսաստանը 6 տարում 120-րդ տեղից բարձրացել է 35-րդ տեղ»,- պարզաբանեց ՌԴ առաջին փոխվարչապետը:

Ընդ որում՝ նա հիշեցրեց, որ Ռուսաստանում ձեռնարկատիրական միջավայրը բարելավվել է, եւ դա ընդունում են բիզնես միկջավայրի բոլոր ներկայացուցիչները:

«Մենք վերլուծել ենք այն դիրքերը, որոնցով հետ էինք մնում համաշխարհային ստանդարտներից եւ առանցքային դիրքերի իրականացման «ճանապարհային քարտեզներ» մշակել»,- շեշտեց ՌԴ ֆինանսների նախարարը:

Սիլուանովի հավաստմամբ՝ այս բոլոր գործողությունները վերահսկվել են ոչ միայն ՌԴ կառավարության կողմից, այլեւ բուն բիզնեսի: Ըստ որում, նրա խոսքով, յուրաքանչյուր նախաձեռնության իրականացումը հաջողված է համարվել միայն այն բանից հետո, երբ բիզնեսի կողմից դրական արձագանքներ են ստացվել:

«Հիմա խնդիր է դրված այս դրական փորձը տարածել Ռուսաստանի տարածաշրջաններում»,- ասաց ՌԴ ֆինանսների նախարարը:

Նա համոզմունք հայտնեց, որ ռուսական փորձը կհետաքրքրի եվրասիական տարածքի գործընկերներին՝ հավելելով, որ իրենք արդեն ընդունել են եվրասիական տարածքի Մաքսային օրենսգիրքը:

«Ինձ թվում է, որ որքան շատ ընդունենք նման ընդհանուր, միավորող նորմատիվ ակտեր, որոնք ներառում են լավագույն պրակտիկան, այնքան ձեռնարկատիրության համար լավագույն պայմաններ կստեղծենք»,- կարծում է Սիլուանովը:

Դրանից զատ, նա համոզված է, որ դրա շնորհիվ Ռուսաստանում աճի տեմպերը կբարձրանան, իսկ ՌԴ քաղաքցիներն ավելի հարուստ կդառնան, ինչը բխում է նրանց շահերից:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
«Դեռ որոշում չկա». Հայաստանը քննարկում է ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին մասնակցել-չմասնակցելու հարցը
Նա նշեց, որ երբ որոշում լինի` այդ որոշման վերաբերյալ լրացուցիչ հայտարարություն կլինի...
ՌԴ-ն կարող է նախազգուշացնել ԵԱՏՄ-ին առեւտրում սահմանափակումներ մտցնելու մասին. «Իզվեստիա»
ՌԴ իշխանությունները կարող են ԵԱՏՄ-ին զգուշացնել սահմանափակումների մասին...
Ամենաշատ