News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հայ արտադրողները եւ արտահանողները կարող են համագործակցել մեծ թվով ռուսական սուպերմարկետների հետ եւ իրենց ապրանքը նրանց մատակարարել առանց միջորդների, ինչը ռուսական շուկայում հայկական արտադրանքն ավելի մրցունակ կդարձնի: Այս մասին «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովի ժամանակ լրագրողներին ասաց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ համաժողովին հրավիրվել են մեծ թվով ռուսական մանրածախ ցանցերի ներկայացուցիչներ, որոնց համար հանդիպումներ են կազմակերպվել հայ արտահանողների հետ:

«Մեր նպատակն է այնպես անել, որ մեր արտահանողները կարողանան իրենց ապրանքները ռուսական սուպերմարկետներին մատակարարել անմիջաբար եւ առանց միջնորդների, ռուսական շուկայում իրենց արտադրանքն իրացնեն առանց խոչընդոտների»,- նշեց Շաբոյանը:

Նա հավելեց, որ արդեն 2 տարի է, ինչ այս ուղղությամբ աշխատանքներ են տարվում, եւ այսօրվա դրությամբ որոշ արտահանողներ արդեն ռուսական սուպերմարկետների հետ առանց միջնորդների են համագործակցում: Սակայն անհրաժեշտ է այնպես անել, որ այդպիսի արտահանողների թիվը մեծանա: Ինչպես նշեց Շաբոյանը, նախկինում այս ամենը գործնականում գոյություն չուներ. Ռուսական սուպերմարկետները նախընտրում էին հայկական արտադրանքը ստանալ տեղական առաքիչների միջոցով, ինչն այդ արտադրանքի արժեքը բարձրացնում էր եւ այն շուկայում պակաս մրցունակ դարձնում:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական համաժողովը: Այն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ «Բիզնես Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների մոտ 2500 ընկերություններ եւ երրորդ երկրների մոտ 250 կազմակերպություններ: Համաժողվի ընթացքում կազմակերպված է նաեւ ԵՏՄ արտահանման եւ կոոպերացիայի ներուժի ցուցադրություն: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան
Մենք չենք կարող անտեսել նման ռուսատյաց ելույթները․․․
Կաթնամթերք արտադրող ևս 4 ընկերություն կվերսկսի իր արտադրանքի արտահանումը ՌԴ
Իրավասու գերատեսչությունների ղեկավարներն արձանագրել են Հայաստանի Հանրապետությունից Ռուսաստանի Դաշնություն միրգ-բանջարեղենի…
Հայաստանի ԱԳՆ նախկին ղեկավարը տարակուսանք է հայտնել Ռուսաստանի վարքագծի կապակցությամբ
Մեր հարաբերությունները խորը ճգնաժամ են ապրում․․․
Պեսկով. Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է կայանալ «կարճաժամկետ հեռանկարում»
Պուտինի և Փաշինյանի անձնական շփումը կարող է տեղի ունենալ․․․
ԱՄՆ-ում կարծում են, որ ռուսական բազան ապագայում կարող է խոչընդոտել Հայաստանի հետ գործընթացներին
Նա վստահեցրեց, որ Հարավային Կովկասի ամենամեծ խաղացողը դառնալու ցանկությունն ու հնարավորությունը Արեւմուտքի համար ամենակարեւոր խնդիրը չէ...
Հայաստանը կխզի հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց ոչ անմիջապես. «Stratfor»-ի վերլուծաբան
Նրա խոսքով` դեռևս չկան նախադրյալներ, որպեսզի Հայաստանը դուրս գա ՀԱՊԿ-ից, այս տարբերակը Հայաստանի ղեկավարության համար պահպանվում է որպես պահեստային տարբերակ...
Ամենաշատ