News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Նոյեմբեր 14
Տեսնել լրահոսը


Մենք ստեղծել ենք ընտրությունների վերահսկման բազմաշերտ մեխանիզմներ, որպեսզի իրականությունը մոտեցնենք կատարյալ արդարին, բայց երբեք դրանք չեն համընկնելու: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 22-ին, ԱԺ արտահերթ նիստում Ընտրական օրենսգրքի փոփոխությունները քննարկելու ժամանակ հայտարարեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի դիտարկմանը, որ ընտրական հանձնաժողովում շարունակում են մնալ ՀՀԿ-ի նշանակած անձինք, որոնք նախորդ ընտրություններում կեղծիքներ են իրականացրել:

Արտակ Զեյնալյանը նշեց, որ պետք է ամեն ինչ անել, որ հասնենք կատարյալ արդարին, ու որ կասկածը պետք է վերանա հանձնաժողովների աշխատանքի նկատմամբ:

Տիգրան Ուրիխանյանն էլ արձագանքեց. «Հիմա մարդիկ լսում են ձեզ ու մտածում են՝ պիտի ընկնենք դատարաններ, վեճեր… Ավելի լավ չի՞ կոնկրետ ասել՝ ով հանկարծ տեղամասում փորձեց քվեաթերթիկների տրցակը վերցնել դնել մյուս թեկնածուի տրցակի տակ, ինչպես ասում  է հարգարժան վարչապետը՝ ծեփելու ենք ասֆալտին: Ավելի լավ չի՞ ասել՝ փող բաժանող բռնեցինք, տեղում տանելու ենք բանտ: Ծեփեք բոլորին, որ իմանան՝ չի կարելի նման բան անել»:

Տպել
Partner news