News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք։ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նման կերպ արձագանքեց հարցին, թե ինչու են փոխվել երածնունդ» երիտասարդական ավան ծրագրի պայմանները։

«Ես Լիբանանում էի, ինչ-որ նամակ ստացա դրա հետ կապված։ Վրդովվելու անհրաժեշտություն չկա, եթե անարդար է, կնայենք, կշտկենք, կուղղենք», - ասաց Փաշինյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 20-ին շահառուները տեղեկացել են, որ «Վերածնունդ» երիտասարդական ավանի բնակարանների շահառուներին հիփոթեքային վարկեր հնարավոր է տրամադրել միայն «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական նպատակային ծրագրի շրջանակում:

Նշենք, որ «Վերածնունդ» թաղամասում բնակարան ձեռք բերելու համար հերթագրվել է 1050 շահառու, որոնք տարբեր բնագավառների մասնագետներ են:

Իսկ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագիրը պետական ծրագիր է և դրանով բնակարաններ հատկացվում են բացառապես երիտասարդ ընտանիքներին: Այսինքն՝ «Վերածնունդ» ավանի ծրագրով բնակարաններ ստանալու համար հերթագրված երիտասարդ մասնագետները չեն կարող օգտվել այս պետական ծրագրով:

Նշենք, որ «Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» պետական ծրագրով այլ չափորոշիչներ են նախատեսված, որոնց շատ երիտասարդ մասնագետներ չեն համապատասխանում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ