News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հրուշակեղենի վեց արտադրողներ Հայաստանում բողոքում են, որ ռուսական խոշոր մի ընկերություն Հայաստանում վարում է դեմպինգային քաղաքականություն եւ անհավասար պայմաններ ստեղծում մրցակցության համար, որն էլ վնաս է հասցնում տեղական արտադրողներին։ Այս մասին լրագրողների հետ զրույցում պատմել է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (ՏՄՊՊՀ) նախագահ Արտակ Շաբոյանը:

Նրա խոսքով՝ ՏՄՊՊՀ նախնական ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ռուսական «ԿԴՎ գրուպ» արտադրողը իսկապես Հայաստանում իր հրուշակեղենը շատ ցածր գներով է իրացնում, ավելի ցածր, քան հենց Ռուսաստանում։

«Քանի որ այդ ընկերությունը գերիշխող դիրք է զբաղեցնում Ռուսաստանի տարածքում եւ մենք գործ ունենք անդրսահմանային շուկայի հետ, հնարավոր է՝ ԵՏՄ շրջանակներում դա կարող է դիտարկվել որպես գերիշխող դիրքի չարաշահում։ Մենք դիմել ենք Եվրասիական տնտեսական հանձնաժոովի մեր գործընկերներին, որպեսզի ստանանք գնագոյացման մասին տեղեկություն»,–նշել է Շաբոյանը։

Նշենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում անցկացվում է «Եվրասիական շաբաթ» Եվրասիական տնտեսական միության ամենամյա գործնական միջոցառումը։

Համաժողովը մի հարթակի վրա կգումարի Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) անդամ-պետությունների եւ Միության գործընկեր-երկրների կառավարությունների ոլորտային փոխնախագահներին եւ նախարարներին, պետական կորպորացիաների եւ առաջատար բիզնեսի ղեկավարներին:

Համաժողովի կարեւոր իրադարձությունը կլինի ԵՏՄ-ի արտահանման եւ կոոպերացիոն ներուժի ցուցահանդեսը, որը կանցկացվի համաժողովի հարթակում վերջինիս անցկացման ողջ ժամանակահատվածում:

Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ-տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Փորձագետ. Ռուսաստանը չէր կարող խաղաղապահներին դուրս բերել Արցախից միայն Փաշինյանի հայտարարության պատճառով
Այն ճանապարհին, որով հեռացան ռուս խաղաղապահներն Արցախից, Ռուսաստանում կբռնկվի թյուրքական հեղափոխության հաջորդ փուլը
2020-ից ի վեր ՌԴ պահվածքը չի համապատասխանում դաշնակցի հասկացություններին․ Վազգեն Մանուկյանը՝ Զատուլինին
Ռուսական զինված ուժերի դուրսբերումը Ղարաբաղից վերջին կետն է դնում “i”-ի վրա։ Նույնիսկ հաշվի առնելով Ուկրաինայի հետ կապված Ռուսաստանի խնդիրները...
Զախարովա. Արևմուտքը Հայաստանը դիտարկում է որպես գործիք, որի հետ կխաղա, հետո կլքի
Միևնույն ժամանակ, մենք չենք զարմանա, եթե պարզվի, որ Building Armenia’s Defence and Security Resilience  փաստաթղթում շարադրված ծրագրերը, որոնք ենթադրում են ռուս սահմանապահների ռուսական ռազմակայանի...
Ռուսաստանը կորցնում է իր ազդեցությունն ու ներկայությունը Հարավային Կովկասի այս հատվածում. Անանյան
Ըստ տարածված տեղեկությունների, ռուսական խաղաղապահ ուժերը դուրս են բերվում Արցախից։ Զորաշարժը տեղի է ունենալու (ունենում) Ադրբեջանի տարածքով...
Ամենաշատ