News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Իշխանության ներկայացուցիչները պատրաստ են քննարկել աջակողմյան ղեկով ավտոմեքենաների ներմուծման հետ կապված խնդիրը: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց Հայաստանում ճապոնական «Autocom Japan» ընկերության մասնաճյուղի ներկայացուցիչ Արտեմ Դավթյանը:

Փորձագետ Արթուր Միսաքյանն, իր հերթին, նշեց, որ այսօր իրենք ԱԺ շենքի մոտ հանդիպել են պատգամավորներ Ալեն Սիմոնյանի եւ Էդմոն Մարուքյանի հետ, այնուհետեւ հանդիպում է կայացել տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանի հետ:

«Հանդիպումների արդյունքներով իշխանությունների ներկայացուցիչները հայտարարել են հարցը քննարկելու եւ ընդունելի որոշում կայացնելու պատրաստակամության մասին»,- ասաց փորձագետը:

Միսաքյանը նշեց, որ այս հարցի լուծումը 2 տեսակետից է կարեւոր: Առաջին՝ սա քաղաքացիների համար անձնական օգտագործման աջակողմյան ղեկով ավտոմեքենաների հասանելիության հարցի լուծումն է: Քաղաքացիների երկրորդ կարգի մեջ են մտնում այն մարդիկ, որոնք զբաղվում են ԵՏՄ երկրներից, մասնավորապես՝ Ռուսաստանից եւ Ղազախստանից, ինչպես նաեւ Ուկրաինայից Հայաստան ներկրված ճապոնական աջակողմյան ղեկով ավտոմեքենաների վերավաճառքով:

Նա նշեց, որ գրեթե 150 աջակողմյան ղեկով ավտոմեքենաներ կանգնած են հայ-վրացական սահմանին, Բագրատաշենի հսկիչ-անցակետում: Դրանց ներկրումը Հայաստան արգելված է օրենքով, իսկ հոկտեմբերից հետո դրանց սեփականատերերը կտուգանվեն տարանցման համարների ժամկետի սպառման պատճառով: Սա նշանակում է, որ այս ավտոմեքենաների տերերը ամեն օր ֆինանսական կորուստներ կունենան:

Հիշեցնենք, որ Ազգային ժողովը մարտի 1-ին ընդունել է «Հայաստան աջ ղեկով մարդատար ավտոմեքենաների ներկրման ժամանակավոր արգելքի մասին» օրինագիծը, որի համաձայն՝ 2018 թվականի ապրիլի 1-ից հոկտեմբերի 1-ը արգելվում է Հայաստան աջ ղեկով ավտոմեքենաների ներկրումը, մինչդեռ արդեն ներմուծված ավտոմեքենաների շահագործումը չի արգելվում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Իլոն Մասկը կմեկնի Հնդկաստան և երկրի վարչապետի հետ կքննարկի նոր գործարանի բացման հարցը. Reuters
Միլիարդատերը Մոդիին կհանդիպի Նյու Դելիում ապրիլի 22-ին և հայտարարություն կանի Հնդկաստանին առնչվող իր ծրագրերի մասին...
Toyota-ն թարմացրել է իր ամենահին մոդելներից մեկը
Մեքենան համալրված է 278 ձիաուժ հզորությամբ 2,4 լիտրանոց շարժիչով։ Հասանելի կլինի նաև նույն շարժիչի...
Lamborghini-ն ներկայացրել բացառիկ մեքենա
Իտալական ընկերությունը բացառիկ մեքենա է ներկայացրել՝ Revuelto-ի նոր տարբերակը...
Իլոն Մասկ. Tesla ռոբոտաքսին կհայտնվի այս ամառ
Tesla ռոբոտաքսին կներկայացվի 8/8․․․
Ամենաշատ