News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Մոսկվան պաշտոնական պարզաբանումների է սպասում Վաշինգթոնից Միջին եւ փոքր հեռավորության հրթիռների ոչնչացման մասին պայմանագրից դուրս գալու մտադրության մասին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարության շուրջ ստեղծված իրավիճակի հարցով։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ–ը։

«Ինչ վերաբերում է ՄՓՀՀՊ-ի հարցում ԱՄՆ դիրքորոշմանը, ապա ես դեռ չեմ տեսել ԱՄՆ նախագահի որոշումը, լսել եմ մտադրության մասին, որի մասով հայտարարվել էր։ Այժմ սուրճի բաժակ նայելով գուշակություններ անելն այնքան էլ արդյունավետ չէ, մենք կսպասենք մեր ամերիկացի գործընկերների կողմից պաշտոնական պարզաբանումների»,–ասել է նա։

Լավրովը նշել է, որ Մոսկվան պատրաստ է Վաշինգթոնի հետ շփումներին ցանկացած կապուղիով` ՄՓՀՀՊ–ի շուրջ ստեղծված իրավիճակը պարզելու համար:

«Եթե Բոլթոնը պատրաստ կլինի դա անել, իհարկե, մենք կլսենք նրան, եւ կգնահատենք իրավիճակը: Եթե նրանք մտադիր են դա անել այլ կապուղիներով, մենք պատրաստ ենք նաեւ այդ շփումներին, եւ դրանից հետո որոշելու ենք մեր դիրքորոշումը ոչ թե մտադրություններից, այլ հստակ արտահայտված որոշումներից ելնելով», - նշել է Լավրովը:

Նրա խոսքով՝ ՌԴ-ն նույնպես ակնկալում է, որ ԱՄՆ-ն չի հրաժարվի ռազմավարական կայունության ոլորտում պատասխանատվության իր մասնաբաժնից:

Միեւնույն ժամանակ նախարարը նկատել է, որ Վաշինգթոնը դեռեւս չի սկսել պայմանագրից դուրս գալու ընթացակարգը, որը նկարագրված է փաստաթղթում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ