News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Եվրասիական միության օրինակը ցույց է տալիս, որ միասին մրցակցելը ե՛ւ ավելի շահավետ է, ե՛ւ ավելի հուսալի: Այս մասին հոկտեմբերի 22-ին Երեւանում «Եվրասիական շաբաթ» միջազգային գործնական համաժողովի բացման ժամանակ ասաց Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն:

Այսպես՝ նրա խոսքով, համաշխարհային շուկայում միայնակ մրցակցելը ավելի է դժվարանում:

«Այս պատճառով այստեղ ավելի կարեւոր է դառնում համատեղ արտադրությունների, արդյունաբերական կորպորացիաների ստեղծումը, ենթակառուցվածքներին եւ ֆինանսներին հասանելիությունը: Եվրասիական միությունը նման հնարավորություններ տրամադրում է կազմակերպության անդամ երկրների փոխադարձ շահի համար»,- պարզաբանեց Իգոր Պետրիշենկոն:

Բելառուսի փոխվարչապետը համոզված է, որ անհրաժեշտ է հետագայում եւս զարգացնել կոոպերացիոն շղթաները եւ մեծացնել ապրանքների, ծառայությունների, ինչպես նաեւ կապիտալի ու աշխատուժի տեղաշարժման ազատությունը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 22-24-ը Երեւանում ընթանում է «Եվրասիական շաբաթ» ամենամյա գործնական համաժողովը: Այն անցկացվում է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ եւ Հայաստանի Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարության եւ «Բիզնես Հայաստան» հիմնադրամի աջակցությամբ: Այս տարի համաժողովին մասնակցում են ԵՏՄ անդամ երկրների մոտ 2500 ընկերություններ եւ երրորդ երկրների մոտ 250 կազմակերպություններ: Համաժողվի ընթացքում կազմակերպված է նաեւ ԵՏՄ արտահանման եւ կոոպերացիայի ներուժի ցուցադրություն: Ցուցահանդեսին կմասնակցեն ավելի քան 120 ընկերություն հետեւյալ ոլորտներից՝ գյուղատնտեսություն, թեթեւ արդյունաբերություն, ճշգրիտ ճարտարագիտություն եւ ՏՏ տեխնոլոգիաներ, նորարարական շինանյութեր, ոսկերչական  արդյունաբերություն, դեղագործություն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կառավարությունը հավանություն տվեց ԵԱՏՄ-ի եւ երրորդ կողմերի մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրին
Համաձայնագրի նախագիծը սահմանում է Միության և երրորդ կողմի (երրորդ կողմերի) միասնական մաքսային տարանցման համակարգի գործունեության հիմնական...
ԵԱՏՄ-ում կփոխվեն անասնաբուժական դեղերի շրջանառության կանոնները
ԵԱՏՄ կփոխվի կանոններն անասնաբուժական դեղերի շրջանառության հարցում...
ԵԱՏՄ գազի ընդհանուր շուկայի ձեւավորման մասով երկրների միջեւ կան մի շարք հարցեր. փոխնախարար
ԵԱՏՄ անդամ երկրների միջեւ կան մի շարք հարցեր...
ՌԴ-ից մեծ կախվածություն ունենք՝ ԵԱՏՄ-ն լքելը ռիսկային է. Ֆինանսների նախարար
«Ամեն դեպքում կախվածությունը մեկ կետից, որն էլ լինի այդ կետը, պետք է դիվերսիֆիկացնել»․․․
Պեսկովը հայտնել է, որ Հայաստանը շահում է ԵԱՏՄ-ին անդամակցությունից
Դա մասամբ տեղի է ունենում մեր երկրի հետ շատ սերտ փոխշահավետ համագործակցության եւ ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության պատճառով, դա միանշանակ է...
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է ԵԱՏՄ պետությունների մաքսային ծառայությունների միավորված կոլեգիայի 45-րդ նիստին
Որոշում է կայացվել Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների...
Ամենաշատ